Տոլմա գառան մսով և խաղողի թարմ տերևներով

Ողջույն ընկերներ

Տոլմայի բաղադրատոմսերը շատ են, և յուրաքանչյուր տանտիկին ունի այն պատրաստելու իր գաղտնիքներն ու յուրահատուկ ձևը:

Այսօր կկսիվեմ տոլմայի իմ սիրելի բաղադրատոմսով՝ շատ հետաքրքիր ու աներևակայելի համեղ:

Իսկական ժամանակն է հյուրերի և ընտանիքի անդամների համար այս ուտեստը պատրաստել, հատկապես հիմա, երբ դեռ կարելի է խաղողի թարմ տերևներ գտնել:

 

Բաղադրությունը՝

Խաղողի տերևներ

Գառան միս – 500 գր.

Տավարի միս – 500 գր.

Սոխ – 3 մեծ գլուխ

Բրինձ – 150 գր.

Տոմատի մածուկ – 2 ճ. գդ.

Աղացած կարմիր պղպեղ – 2 թ. գդ.

Չորացրած անանուխ – 1 ճ. գդ.

Չորացրած ծիտրոն – 1 ճ. գդ.

Աղ՝ ըստ ճաշակի

 

Սոուսի համար

Սխտոր – 5-6 պճեղ

Կիտրոնի հյութ – 100 մլ

Չորացրած անանուխ – 2 ճ. գդ.

Կարագ – 100 գր.

 

Տոլմա գառան մսով և խաղողի թարմ տերևներով

Պատրաստման եղանակը

Կտրում ենք խաղողի տերևների պոչերը, լվանում ենք և եփում 3-4 րոպե՝ մինչև դրանք կփափկեն:

Տերևները դնում ենք քամիչի մեջ՝ ավելորդ ջուրը հեռացնելու համար: Նախընտրելի է, որ տերևների մեծությունը լինի ափից ոչ մեծ:

Եթե ձեզ մոտ մարինացված տերևներ են, ապա պարզապես դրանք ողողեք հոսող ջրի տակ և դրեք քամիչի մեջ:

Սկսենք զբաղվել ֆարշով:

Միսն ու սոխն աղում ենք, ավելացնում լվացած բրինձը, տոմատի մածուկը, աղը, աղացած կարմիր պղպեղը, չորացրած կանաչիները, կես բաժակ ջուր, ինչից հետո լավ հունցում ենք ֆարշը:

Անցնենք սոուսի պատրաստմանը:

Տապակի մեջ հալեցնում ենք կարագը, անջատում ենք կրակն ու կարագին ավելացնում ճզմած սխտորը, կիտրոնի հյութը և չորացրած անանուխը:

Տոլմա գառան մսով և խաղողի թարմ տերևներով

Յուրաքանչյուր խաղողի տերևի վրա դնում ենք 1 լիքը թ. գդ ֆարշ և ձիգ փաթաթում ենք:

Կաթսայի հատակը ծածկում ենք խաղողի տերևներով (այդպես կխուսափենք տոլմայի ներքևի շերտի կպնելուց):

Դասավորում ենք առաջին շերտը, վրան լցնում 2 ճ. գդ. սոուսից, և այդպես ամեն շերտի ժամանակ:

Կաթսայի մեջ լցնում ենք եռացրած աղի ջուր այնքան, որ թեթև ծածկի տոլմայի վերևի շերտը, վրան ափսե շուռ տալիս և դնում կրակին: Երբ ջուրը կեռա, ցածրացնում ենք կրակն ու եփում մոտավոր 1 ժամ կամ մի փոքր ավել:

Տոլման մատուցում ենք բնականաբար մածունով, բայց արդեն առանց սխտորի, քանի որ սոուսի մեջ այն բավարար քանակությամբ է:

Ամենայն բարիք և բարի ախորժակ:


Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

Բարի ախորժակ