Notice: Trying to access array offset on value of type bool in /home/u222405396/domains/kisvir.am/public_html/wp-content/plugins/theplus_addon/vc_elements/vc_addon.php on line 183

Notice: Trying to access array offset on value of type bool in /home/u222405396/domains/kisvir.am/public_html/wp-content/plugins/theplus_addon/vc_elements/vc_addon.php on line 103

Notice: Trying to access array offset on value of type bool in /home/u222405396/domains/kisvir.am/public_html/wp-content/plugins/theplus_addon/vc_elements/vc_addon.php on line 143

Notice: Trying to access array offset on value of type bool in /home/u222405396/domains/kisvir.am/public_html/wp-content/plugins/theplus_addon/vc_elements/vc_addon.php on line 224
Կարծիքի նկատմամբ պահանջները | Kisvir.am

Stay connected

Trending News

Մենք օգտագործում ենք քուքի (cookies) ֆայլերը կայքը բարելավելու, կայքում ձեր նախընտրությունները հիշելու և գովազդներն անհատականացնելու համար:

Կարծիքի նկատմամբ պահանջները

 

5.1.Ադմինիստրատորը չի երաշխավորում Կայքում տեղ գտած տեղեկատվության (այդ թվում Կարծիքների և Մեկնաբանությունների) հասանելիությունը, ճշգրտությունը  կամ հուսալիությունը և ոչ մի պարագայում չի կարող պատասխանատվություն կրել դրանց համար:

5.2. Կարծիքը պետք է նվիրված լինի կոնկրետ Ապրանքին/Ծառայությանը, որը Կարծիքը գրելու պահին ներկա է շուկայում և հասանելի է մասսայական սպառման համար: 

5.3. Չի թույլատրվում հրապարակել այնպիսի Կարծիքներ, որոնք վերաբերում են.

5.3.1. Ունիկալ Ապրանքներին՝ այդ թվում ինքնարար և հատուկ պատվերով պատրաստվածները;

5.3.2. Հազվագյուտ Ապրանքներին՝ այդ թվում անտիկվարային Ապրանքները;

5.3.3. Ապրանքներին, որոնք արտադրվել են օրենսդրության խախտմամբ՝ այդ թվում կեղծված ապրանքները;

5.3.4. Սեքսուալ բնույթի Ապրանքները;

5.3.5. Ապրանքներ, որոնք կապ ունեն մոլի խաղերի հետ;

5.3.6. Ապրանքներ, որոնք նման են կամ իրենց բնույթով համանմանություն ունեն Կայքին;

5.3.7. Ապրանքներին/կայքերին, որոնք խախտում են հեղինակային իրավունքի մասին օրենքները;

5.3.8. Ապրանքներին, որոնք նախատեսված են Օգտատերերին, գովազդատուներին կամ այլ անձանց խաբելու համար, ինչպես նաև վճարովի հարցումների, քլիքերի, լայքերի, ռեպոստների, սերֆինքի և նմանատիպ այլ կայքերին:

5.3.9. Գործողություններին կամ գործողության եղանակներին, որոնք միայն անուղղակիորեն են կապված Ապրանքի հետ. օրինակ՝ բաղադրատոմսերը;

5.3.10.Կոնկրետ ֆիզիկական անձանց՝ նշելով նրանց անունը կամ անձնական այլ տվյալներ՝ անկախ Ապրանքի հետ իրենց ունեցած փոխհարաբերություններից;

5.3.11. Անձնական էջերին և Youtube-յան ալիքներին;

5.3.12. Քաղաքականությանը և քաղաքական գործիչներին;

5.3.13. Ոչ օրիգինալ տուփերով (մլ -ով) վաճառվող օծանելիքներին և կոսմետիկային;

5.3.14. Խնամող կոսմետիկայի փորձանմուշներին (sampler), եթե դրանց ծավալը  բավարար չէ արդյունքը գնահատելու համար:

5.3.15. Խնամող կոսմետիկային, դիետաներին, կոսմետիկ և/կամ վիրաբուժական պրոցեդուրաներին, եթե միջոցը կիրառելուց կամ պրոցեդուրան կատարելուց հետո չի անցել բավական ժամանակ արդյունքը գնահատելու համար (սովորաբար առնվազն մեկ շաբաթ կոսմետիկայի փորձարկման համար, առնվազն երկուսը՝ վիրահատությունների և պրոցեդուրաների համար);

5.3.16. Միաժամանակ մի քանի Ապրանքներին: Յուրաքանչյուր կարծիք գրվում է կոնկրետ մեկ ապրանքի, ծառայության կամ վայրի վերաբերյալ:

5.3.17. Գործատուներին կամ կազմակերպություններին, որոնցում Կարծիքի հեղինակը հանդիսանում է աշխատակից կամ երբևէ եղել է այդպիսին:

5.3.18. Սերիալներին, սիթքոմներին, եթե երեք դրվագից պակաս է թողարկվել:

5.3.19.Սոց. ցանցերում աքաունթներին և խմբերին:

5.4. Կարծիքը պետք է լինի.

5.4.1. ստեղծագործական. այսինքն՝ Օգտատերը պարտավոր է ստեղծել Կարծիքն իր ստեղծագործական աշխատանքով՝ առանց երրորդ անձանց ներգրավելու;

5.4.2. ստեղծված լինի բացառապես Ապրանքը քեզ վրա օգտագործելու սեփական փորձի հիման վրա՝ բացառությամբ 16 տարեկանից ցածր երեխաների համար նախատեսված ապրանքների, տարեցների և հաշմանդամների մասնագիտացված ապրանքների, ինչպես նաև կենդանիների համար նախատեսված ապրանքների:

5.4.3. հուսալի. այսինքն՝ չպարունակի կանխահայտորեն կեղծ տեղեկություններ;

5.4.4. գնահատողական. այսինքն` Կարծիքը պետք է պարունակի Օգտատիրոջ տեսակետը Ապրանքի հատկությունների վերաբերյալ, միևնույն ժամանակ այդ Կարծիքը չպետք է պարունակի այնպիսի տեղեկատվություն, որը վարկաբեկում է երրորդ անձանց արժանապատվությունն ու հեղինակությունը, (ներառյալ` իրավաբանական անձանց), չխախտի Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, բարոյականության նորմերն ու սահմանները;

5.4.5. եզակի. այսինքն՝ Օգտատերն իրավունք չունի Կայքում Կարծիք հրապարակել, որը կրկնում է կամ հիմնված է Օգտատիրոջ կողմից նախկինում հրապարակված աշխատանքի վրա;

5.4.6. տեղեկատվական. այսինքն՝ Օգտատերը պետք է Կարծիքում արտացոլի Ապրանքի հիմնական սպառողական հատկությունները, բայց, միևնույն ժամանակ, չազդի մյուս Օգտատերերի համար Ապրանքի սպառողական հատկությունների վրա՝ այդ թվում չբացահայտի ֆիլմերի և գրքերի բովանդակությունը:

5.5. Կարծիքի հեղինակը պատասխանատվություն է կրում այլ մարդկանց լուսանկարների օգտագործման համար: Կարծիքի մեջ ներառված լուսանկարները, տեսանյութերը և սքրինշոթերը (էկրանի նկարները) պետք է համապատասխանեն հետևյալ կանոններին.

5.5.1. Կարծիքներում լուսանկարները պետք է լինեն բացառիկ, որակյալ, պարզ, առնչվեն թեմային և ճխախտեն այլ անձանց հեղինակային իրավունքները: Անթույլատրելի է Ապրանքի օգտագործման արդյունքների աղավաղումը գրաֆիկական խմբագիրներում:

5.5.2. Սքրիշոթերը պետք է արված լինեն Կարծիքի հեղինակի կողմից և հրապարակվեն միայն հետևյալ դեպքերում.

1) «Ժամանց » կատեգորիայի Ֆիլմեր, Մուլտֆիլմեր, TV հաղորդումներ, Սիթքոմներ, Սերիալներ ենթակատեգորիաների Կարծիքներում թույլատրվում է հրապարակել դրանց կադրերից արված սքրինշոթերը, որոնք արվել են Կարծիքի հեղինակի կողմից;

2) Կայքերի, խաղերի, հավելվածների, էլեկտրոնային գրքերի (բացառությամբ դրանց կազմերի/շապիկների) սքրինշոթերը, եթե դրանք հանդիսանում են Կարծիքի թեման;

Արգելվում է ավելացնել էլեկտրոնային գրքերի շապիկների, բովանդակության նկարների, լուսանկարների սքրինշոթերը:

5.5.3. Նկարներից կոլաժները թույլատրվում են միայն այն դեպքում, եթե դրանցում առկա է Կարծիքի հեղինակի կողմից արված գոնե մեկ բացառիկ լուսանկար, որը կոլաժի առնվազն մեկ քառորդ չափով է: Կարծիքի հեղինակը պատասխանատվություն է կրում այլ մարդկանց լուսանկարների օգտագործման համար: Կոլաժում կարող եք ներառել միայն այն լիցենզիաների տակ հրապարակված լուսանկարները, որոնք թույլ են տալիս դրանց անվճար օգտագործումը առևտրային նպատակներով:

5.5.4. Կարծիքում ավելացված վիդեոն պետք է ստեղծված լինի Կարծիքի հեղինակի կողմից:

5.6. Օգտատերն իրավունք ունի Կարծիքում ավելացնել ապրանքի/ծառայության գնումը հաստատող փաստաթղթի նկարը:

Որպես հաստատող փաստաթղթեր թույլատրվում են.

1) Հայաստանյան խանութի ՀԴՄ կտրոնը, որը ներառում է ապրանքի/ծառայության անվանումը, գինը, ինչպես նաև կտրոնի ռեկվիզիտները և այն տվող կազմակերպության անվանումը:

2) ՈՉ հայկական խանութի ՀԴՄ կտրոնը, որը ներառում է ապրանքի/ծառայության անվանումը, գինը, ինչպես նաև կտրոնի ռեկվիզիտները և այն տվող կազմակերպության անվանումը: 

3) Կինոթատրոնի, թատրոնի, թանգարանի, համերգի և այլն տոմսերի/հրավիրատոմսերի լուսանկարները:

5.6.1. Եթե ֆիլմի/թատրոնի և այլնի մասին Կարծիքը գրվում է Հայաստանի Հանրապետությունում դրա պրեմիերայի օրը, ապա անպայմանԿարծիքին պետք է կցել համապատասխան հաստատող փաստաթղթերը (ԿԵՏ 5.6 ՄԱՍ 3) 

5.7. Կարծիքում արգելվում է օգտագործել ռեֆերալ/գործընկերային հղումներ և կոդեր, հղումներ դեպի սոց. ցանցերի խանութներ և աքաունթներ, ինչպես նաև գովազդային հեշտեգներ ու պրոմոկոդեր:

[quads id=5]