Notice: Trying to access array offset on value of type bool in /home/u222405396/domains/kisvir.am/public_html/wp-content/plugins/theplus_addon/vc_elements/vc_addon.php on line 183

Notice: Trying to access array offset on value of type bool in /home/u222405396/domains/kisvir.am/public_html/wp-content/plugins/theplus_addon/vc_elements/vc_addon.php on line 103

Notice: Trying to access array offset on value of type bool in /home/u222405396/domains/kisvir.am/public_html/wp-content/plugins/theplus_addon/vc_elements/vc_addon.php on line 143

Notice: Trying to access array offset on value of type bool in /home/u222405396/domains/kisvir.am/public_html/wp-content/plugins/theplus_addon/vc_elements/vc_addon.php on line 224
Օգտագործման համաձայնագիր | Kisvir.am

Stay connected

Trending News

Մենք օգտագործում ենք քուքի (cookies) ֆայլերը կայքը բարելավելու, կայքում ձեր նախընտրությունները հիշելու և գովազդներն անհատականացնելու համար:

Օգտագործման համաձայնագիր

Դառնալով Kisvir.am կայքի օգտատեր դուք ընդունում եք սույն օգտագործման համաձայնագրի պայմանները

1.Տերմիններ և սահմանումներ

1.1.Սույն օգտագործման համաձայնագրում, եթե տեքստից այլ բան չի բխում, ապա հետևյալ տերմինները կունենան ներքևում սահմանված իմաստները.

«Ադմինիստրատոր» – Իրավաբանական անձ, որը kisvir.am-ի դոմեյնային անունի և ապրանքային նշանի կառավարիչն է:

«Մեկնաբանություններ» – ստեղծագործություն, որն Օգտատիրոջ կողմից ստեղծվել կամ ստեղծվում է «Կարծիքներ»-ի հետ համատեղ օգտագործման համար: Այն հանդիսանում է հեղինակային իրավունքի առարկա՝ ըստ Հայաստանի Հանրապետության հեղինակային իրավունքների մասին սահմանված օրենքով:

«Անձնական կաբինետ» – Օգտատիրոջ գրանցման արդյունքում ստեղծված Կայքի պաշտպանված էջերի հավաքածու, որի միջոցով Օգտատերը հնարավորություն ունի փոխել և լրացնել իր տվյալները, ստանալ ու խմբագրել Կայքի ֆունկցիոնալ հատկանիշներով նախատեսված այլ տեղեկություններ:

«Կարծիք» – Կայքի Օգտատերերի կողմից ստեղծված կամ ստեղծվող ստեղծագործություն, որը հանդիսանում է հեղինակային իրավունքի առարկա՝ ըստ Հայաստանի Հանրապետության հեղինակային իրավունքների մասին սահմանված օրենքի:

«Օգտատեր» – Անձը, որն Ադմինիստրատորի հետ կնքել է պայմանագիր համացանցում (ինտերնետում) https://kisvir.am/user-agreement/ հասցեում տեղադրված օֆերտան ակցեպտավորելու ճանապարհով:

«Կայք» – Տեղեկատվության, տեքստերի, գրաֆիկական էլեմենտների, դիզայնի, պատկերների, ֆոտո և տեսանյութերի ու մտավոր գործունեության այլ արդյունքների, ինչպես նաև տեղեկատվական համակարգում պարունակող համակարգչի (ԷՀՄ) համար նախատեսված ծրագրերի (որոնք ապահովում են համացանցում https: // kisvir.am ցանցային հասցեով կամ այլ ցանցային հասցեներով, բայց kisvir.am դոմեյնային տիրույթի շրջանակներում տեղեկատվության մատչելիությունը) ամբողջություն:

Կայքի տիրույթը, որը հասանելի է https: // kisvir.am կամ այլ ցանցային հասցեներով, բայց kisvir.am դոմեյնային տիրույթի սահմաններում, որը ստեղծվել և կազմակերպվել է Ադմինիստրատորի կողմից համարվում է նրա հեղինակային սեփականությունը, որը պաշտպանված է  Հայաստանի Հանրապետության հեղինակային իրավունքների մասին սահմանված օրենքով:

«Համաձայնագիր» – Սույն օգտագործման համաձայնագիրը

«Կողմեր» – Ադմինիստրատոր և Օգտատեր

1.2. Համաձայնագրի տեքստում հանդիպող բոլոր մյուս տերմիններն ու սահմանումները Կողմերի կողմից մեկնաբանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Համացանցում ձևավորված համապատասխան տերմինների մեկնաբանման սովորական կանոններին համապատասխան:

1.3 Համաձայնագրի վերնագրերի (հոդվածների) անվանումները նախատեսված են բացառապես Համաձայնագրի տեքստն օգտագործելու հարմարության համար և չունեն ուղղակի իրավական իմաստ:

 

  1. Համաձայնագիրը կնքելու կարգը

Տվյալ օգտագործման համաձայնագիրը ուժի մեջ է մտնում օգտատիրոջ` Kisvir.am-ում որևէ ծառայությունից օգտվելու կամ կայքում գրանցվելու պահից և տևում է անժամկետ:

Օգտատերը իրավունք ունի դադարեցնել կայքում գրանցումը` Kisvir.am-ի ադմինիստրացիային նախօրոք ծանուցում և պատճառաբանում ուղարկում:

Եթե օգտատերը համաձայն չէ կայքում հայտարարությունների հրապարակման կանոնների կամ տվյալ օգտագործման համաձայնագրի հետ, նա պարտավոր է դադարեցնել Kisvir.am-ի կողմից առաջարկվող ծառայություններից օգտվելը: Kisvir.am կայքի օգտագործումը չդադարեցնելու փաստը հանդիսանում է օգտատիրոջ կողմից համաձայնության փաստ:

 

  1. Համաձայնագրի առարկան

3.1. Ադմինիստրատորը Օգտատիրոջը հնարավորություն է տալիս մուտք գործել Կայք, ունենալ իրավունք ստեղծել և հրապարակել Կարծիքներ, մեկնաբանություններ, իսկ Օգտատերը Ադմինիստրատորին փոխանցում է բացառիկ իրավունքներ Օգտատիրոջ կողմից ստեղծված Կարծիքների և Մեկնաբանությունների նկատմամբ

  1. Կայքի օգտագործման կարգը

4.1 Մինչ գրանցվելը Ադմինիստրատորը ցանկացած անձի ապահովում է մուտքը դեպի կայք, կայքում ներառված տեղեկատվությունը՝ այդ թվում դեպի Կարծիքներն ու Մեկնաբանությունները՝ առանց Մեկնաբանություն թողնելու հնարավորության:

4.2. Գրանցվելուց հետո Օգտատիրոջը տրվում է մուտքի իրավունք Անձնական կաբինետ՝ հաշվառվող տվյալներով՝ մուտքանունով և գաղտնաբառով:

4.3. Օգտագործելով Անձնական կաբինետում հասանելի գործառույթները՝ Օգտատերը հնարավորություն է ստանում.

4.3.1. Փոփոխել հաշվառվող տվյալները (Էլ. փոստի հասցեն և գաղտնաբառը), ավելացնել նկար՝ հաշվի առնելով Համաձայնագրի 8.3.6 կետի դրույթները, և այլ՝ Անձնական կաբինետի օգտատիրոջ ինտերֆեյսով նախատեսված եղանակով փոփոխել և կառավարել Անձնական կաբինետում Օգտատիրոջ տվյալները;

4.3.2 Հրապարակել Կարծիքներ և Մեկնաբանություններ;

4.4. Օգտատերը պարտավորվում է ապահովել գաղտնաբառի անվտանգությունն ու լիարժեք պաշտպանությունը երրորդ անձանցից:

Գաղտնաբառի կորստի դեպքում, ինչպես նաև երրորդ անձանց կողմից Անձնական կաբինետ ապօրինի մուտքի հաստատման դեպքում Օգտատերը պարտավոր է անհապաղ դրա մասին տեղեկացնել Ադմինիստրատորին support@kisvir.am  էլեկտրոնային հասցեով: Մինչ այդպիսի հաղորդագրության ստացման պահը բոլոր գործողությունները, որոնք կատարվել են Օգտատիրոջ Անձնական կաբինետից, կհամարվեն կատարված հենց Օգտատիրոջ կողմից:

4.5. Օգտատերը պարտավոր է բարեխղճորեն օգտագործել Կայքն ու Անձնական կաբինետը՝ չխախտելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, երրորդ անձանց իրավունքներն ու ազատությունները, բարոյականության նորմերն ու սահմանները, չօգտագործելով ապարատային կամ տեխնիկական միջոցներ, որոնք կարող են այնպիսի փոփոխություններ մտցնել Կայքի աշխատանքում և Անձնական կաբինետում, որոնք նախատեսված չեն դրանց բնականոն օգտագործման ընթացքում: Մասնավորապես, Օգտատերը պարտավորվում է Կայքում չտեղադրել այնպիսի տեղեկատվություն, որը խախտում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, երրորդ անձանց իրավունքներն ու շահերը: Օգտատերն ինքնուրույն պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր գործողության համար, որն Օգտատերը կատարել է Կայքը օգտագործելով:

 

Կարծիքի նկատմամբ պահանջները

 

5.1.Ադմինիստրատորը չի երաշխավորում Կայքում տեղ գտած տեղեկատվության (այդ թվում Կարծիքների և Մեկնաբանությունների) հասանելիությունը, ճշգրտությունը  կամ հուսալիությունը և ոչ մի պարագայում չի կարող պատասխանատվություն կրել դրանց համար:

5.2. Կարծիքը պետք է նվիրված լինի կոնկրետ Ապրանքին/Ծառայությանը, որը Կարծիքը գրելու պահին ներկա է շուկայում և հասանելի է մասսայական սպառման համար: 

5.3. Չի թույլատրվում հրապարակել այնպիսի Կարծիքներ, որոնք վերաբերում են.

5.3.1. Ունիկալ Ապրանքներին՝ այդ թվում ինքնարար և հատուկ պատվերով պատրաստվածները;

5.3.2. Հազվագյուտ Ապրանքներին՝ այդ թվում անտիկվարային Ապրանքները;

5.3.3. Ապրանքներին, որոնք արտադրվել են օրենսդրության խախտմամբ՝ այդ թվում կեղծված ապրանքները;

5.3.4. Սեքսուալ բնույթի Ապրանքները;

5.3.5. Ապրանքներ, որոնք կապ ունեն մոլի խաղերի հետ;

5.3.6. Ապրանքներ, որոնք նման են կամ իրենց բնույթով համանմանություն ունեն Կայքին;

5.3.7. Ապրանքներին/կայքերին, որոնք խախտում են հեղինակային իրավունքի մասին օրենքները;

5.3.8. Ապրանքներին, որոնք նախատեսված են Օգտատերերին, գովազդատուներին կամ այլ անձանց խաբելու համար, ինչպես նաև վճարովի հարցումների, քլիքերի, լայքերի, ռեպոստների, սերֆինքի և նմանատիպ այլ կայքերին:

5.3.9. Գործողություններին կամ գործողության եղանակներին, որոնք միայն անուղղակիորեն են կապված Ապրանքի հետ. օրինակ՝ բաղադրատոմսերը;

5.3.10.Կոնկրետ ֆիզիկական անձանց՝ նշելով նրանց անունը կամ անձնական այլ տվյալներ՝ անկախ Ապրանքի հետ իրենց ունեցած փոխհարաբերություններից;

5.3.11. Անձնական էջերին և Youtube-յան ալիքներին;

5.3.12. Քաղաքականությանը և քաղաքական գործիչներին;

5.3.13. Ոչ օրիգինալ տուփերով (մլ -ով) վաճառվող օծանելիքներին և կոսմետիկային;

5.3.14. Խնամող կոսմետիկայի փորձանմուշներին (sampler), եթե դրանց ծավալը  բավարար չէ արդյունքը գնահատելու համար:

5.3.15. Խնամող կոսմետիկային, դիետաներին, կոսմետիկ և/կամ վիրաբուժական պրոցեդուրաներին, եթե միջոցը կիրառելուց կամ պրոցեդուրան կատարելուց հետո չի անցել բավական ժամանակ արդյունքը գնահատելու համար (սովորաբար առնվազն մեկ շաբաթ կոսմետիկայի փորձարկման համար, առնվազն երկուսը՝ վիրահատությունների և պրոցեդուրաների համար);

5.3.16. Միաժամանակ մի քանի Ապրանքներին: Յուրաքանչյուր կարծիք գրվում է կոնկրետ մեկ ապրանքի, ծառայության կամ վայրի վերաբերյալ:

5.3.17. Գործատուներին կամ կազմակերպություններին, որոնցում Կարծիքի հեղինակը հանդիսանում է աշխատակից կամ երբևէ եղել է այդպիսին:

5.3.18. Սերիալներին, սիթքոմներին, եթե երեք դրվագից պակաս է թողարկվել:

5.3.19.Սոց. ցանցերում աքաունթներին և խմբերին:

5.4. Կարծիքը պետք է լինի.

5.4.1. ստեղծագործական. այսինքն՝ Օգտատերը պարտավոր է ստեղծել Կարծիքն իր ստեղծագործական աշխատանքով՝ առանց երրորդ անձանց ներգրավելու;

5.4.2. ստեղծված լինի բացառապես Ապրանքը քեզ վրա օգտագործելու սեփական փորձի հիման վրա՝ բացառությամբ 16 տարեկանից ցածր երեխաների համար նախատեսված ապրանքների, տարեցների և հաշմանդամների մասնագիտացված ապրանքների, ինչպես նաև կենդանիների համար նախատեսված ապրանքների:

5.4.3. հուսալի. այսինքն՝ չպարունակի կանխահայտորեն կեղծ տեղեկություններ;

5.4.4. գնահատողական. այսինքն` Կարծիքը պետք է պարունակի Օգտատիրոջ տեսակետը Ապրանքի հատկությունների վերաբերյալ, միևնույն ժամանակ այդ Կարծիքը չպետք է պարունակի այնպիսի տեղեկատվություն, որը վարկաբեկում է երրորդ անձանց արժանապատվությունն ու հեղինակությունը, (ներառյալ` իրավաբանական անձանց), չխախտի Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, բարոյականության նորմերն ու սահմանները;

5.4.5. եզակի. այսինքն՝ Օգտատերն իրավունք չունի Կայքում Կարծիք հրապարակել, որը կրկնում է կամ հիմնված է Օգտատիրոջ կողմից նախկինում հրապարակված աշխատանքի վրա;

5.4.6. տեղեկատվական. այսինքն՝ Օգտատերը պետք է Կարծիքում արտացոլի Ապրանքի հիմնական սպառողական հատկությունները, բայց, միևնույն ժամանակ, չազդի մյուս Օգտատերերի համար Ապրանքի սպառողական հատկությունների վրա՝ այդ թվում չբացահայտի ֆիլմերի և գրքերի բովանդակությունը:

5.5. Կարծիքի հեղինակը պատասխանատվություն է կրում այլ մարդկանց լուսանկարների օգտագործման համար: Կարծիքի մեջ ներառված լուսանկարները, տեսանյութերը և սքրինշոթերը (էկրանի նկարները) պետք է համապատասխանեն հետևյալ կանոններին.

5.5.1. Կարծիքներում լուսանկարները պետք է լինեն բացառիկ, որակյալ, պարզ, առնչվեն թեմային և ճխախտեն այլ անձանց հեղինակային իրավունքները: Անթույլատրելի է Ապրանքի օգտագործման արդյունքների աղավաղումը գրաֆիկական խմբագիրներում:

5.5.2. Սքրիշոթերը պետք է արված լինեն Կարծիքի հեղինակի կողմից և հրապարակվեն միայն հետևյալ դեպքերում.

1) «Ժամանց » կատեգորիայի Ֆիլմեր, Մուլտֆիլմեր, TV հաղորդումներ, Սիթքոմներ, Սերիալներ ենթակատեգորիաների Կարծիքներում թույլատրվում է հրապարակել դրանց կադրերից արված սքրինշոթերը, որոնք արվել են Կարծիքի հեղինակի կողմից;

2) Կայքերի, խաղերի, հավելվածների, էլեկտրոնային գրքերի (բացառությամբ դրանց կազմերի/շապիկների) սքրինշոթերը, եթե դրանք հանդիսանում են Կարծիքի թեման;

Արգելվում է ավելացնել էլեկտրոնային գրքերի շապիկների, բովանդակության նկարների, լուսանկարների սքրինշոթերը:

5.5.3. Նկարներից կոլաժները թույլատրվում են միայն այն դեպքում, եթե դրանցում առկա է Կարծիքի հեղինակի կողմից արված գոնե մեկ բացառիկ լուսանկար, որը կոլաժի առնվազն մեկ քառորդ չափով է: Կարծիքի հեղինակը պատասխանատվություն է կրում այլ մարդկանց լուսանկարների օգտագործման համար: Կոլաժում կարող եք ներառել միայն այն լիցենզիաների տակ հրապարակված լուսանկարները, որոնք թույլ են տալիս դրանց անվճար օգտագործումը առևտրային նպատակներով:

5.5.4. Կարծիքում ավելացված վիդեոն պետք է ստեղծված լինի Կարծիքի հեղինակի կողմից:

5.6. Օգտատերն իրավունք ունի Կարծիքում ավելացնել ապրանքի/ծառայության գնումը հաստատող փաստաթղթի նկարը:

Որպես հաստատող փաստաթղթեր թույլատրվում են.

1) Հայաստանյան խանութի ՀԴՄ կտրոնը, որը ներառում է ապրանքի/ծառայության անվանումը, գինը, ինչպես նաև կտրոնի ռեկվիզիտները և այն տվող կազմակերպության անվանումը:

2) ՈՉ հայկական խանութի ՀԴՄ կտրոնը, որը ներառում է ապրանքի/ծառայության անվանումը, գինը, ինչպես նաև կտրոնի ռեկվիզիտները և այն տվող կազմակերպության անվանումը: 

3) Կինոթատրոնի, թատրոնի, թանգարանի, համերգի և այլն տոմսերի/հրավիրատոմսերի լուսանկարները:

5.6.1. Եթե ֆիլմի/թատրոնի և այլնի մասին Կարծիքը գրվում է Հայաստանի Հանրապետությունում դրա պրեմիերայի օրը, ապա անպայմանԿարծիքին պետք է կցել համապատասխան հաստատող փաստաթղթերը (ԿԵՏ 5.6 ՄԱՍ 3) 

5.7. Կարծիքում արգելվում է օգտագործել ռեֆերալ/գործընկերային հղումներ և կոդեր, հղումներ դեպի սոց. ցանցերի խանութներ և աքաունթներ, ինչպես նաև գովազդային հեշտեգներ ու պրոմոկոդեր:

 

 

 

  1. Կարծիքների և Մեկնաբանությունների նկատմամբ իրավունքները

6.1. Օգտատերն ինքնակամ ստեղծում է Կարծիքներն ու/կամ Մեկնաբանությունները որպես Կայքի մաս օգտագործելու համար և գործողություններ է ձեռնարկում Կարծիքներ և/կամ Մեկնաբանություններ հրապարակելու համար:

6.2. Կարծիքներն ու Մեկնաբանությունները չպետք է խախտեն երրորդ անձանց իրավունքները, ազատություններն ու շահերը, չպետք է պարունակեն կանխահայտորեն սուտ տեղեկատվություն և տեղեկատվություն, որը վարկաբեկում է երրորդ անձանց  (ներառյալ` իրավաբանական անձանց)  արժանապատվությունն ու հեղինակությունը, չպետք է խախտեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, բարոյականության նորմերն ու սահմանները:    

6.3. Կայքում Կարծիքի և/կամ Մեկնաբանության հրապարակման պահից Օգտատերը անհատույց փոխանցում է (օտարում է) Ադմինիստրատորին ամբողջ ծավալով բացառիկ իրավունքը Օգտատիրոջ կողմից Կայքում հրապարակված յուրաքանչյուր Կարծիքի և/կամ Մեկնաբանության նկատմամբ:

6.4. Ելնելով այն հանգամանքից, որ Կարծիքներն ու Մեկնաբանությունները Կայքի անբաժանելի մասն են կազմում, դրանք չեն կարող ջնջվել և հետ կանչվել Օգտատերերի կողմից` բացառությամբ Օգտատիրոջ անձնական տիրույթը ջնջվելու պարագայում:  Միևնույն ժամանակ, եթե Կարծիքները և/կամ Մեկնաբանությունները չեն համապատասխանում Համաձայնագրի 5-րդ կետում նշված պահանջներին, Ադմինիստրատորն ունի ինքնուրույն ջնջել այդպիսի Կարծիքը և/կամ Մեկնաբանությունը:

6.5. Օգտատերը Ադմինիստրատորին տալիս է թույլտվություն.

6.5.1. Մեկնաբանությունը կայքում տեղադրել Նույն Ապրանքին/Ծառայությանը նվիրված այլ Մեկնաբանությունների հետ միասին;

6.5.2. Օգտագործել Կարծիքը Մեկնաբանությունների հետ համատեղ՝ անկախ այդպիսի Մեկնաբանությունների գեղարվեստական արժեքից:

 

 

  1. Օգտատիրոջ անձնական տվյալները

7.1. Օգտատերն Ադմինիստրատորին տալիս է համաձայնություն այն անձնական տվյալների մշակման վերաբերյալ, որոնք տրամադրվել են Համաձայնագրի կնքման ժամանակ, ներառյալ.

7.1.1. անուն, ազգանուն   

7.1.2. Էլ. փոստի հասցեն

7.2. Ադմինիստրատորի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող քաղաքացիների անձնական տվյալների օգտագործումը սահմանված է «Գաղտնիության քաղաքականություն»-ում, որն Օգտատերերին համացանցում հասանելի է https://kisvir.am/privacy-policy ցանցային հասցեով:

7.3 Ադմինիստրատորն իրավունք ունի Օգտատիրոջ մասին ինֆորմացիան փոխանցի երրորդ անձանց, եթե այդպիսի փոխանցումն անհրաժեշտ է Ադմինիստրատորի կողմից Օգտատիրոջ նկատմամբ Համաձայնագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար:

7.4. Անհատական տվյալների մշակումն իրականացվում է Ադմինիստրատորի կողմից համաձայնագրի պարտավորությունները կատարելու, Օգտատիրոջը տեխնիկական աջակցություն տրամադրելու, Օգտատերերի դիմումներն ու պահանջները դիտարկելու նպատակով, Օգտատիրոջ Էլ. փոստի հասցեին տեղեկատվական բնույթի հաղորդագրություններ ուղարկելու, ինչպես նաև կոնկրետ  Կայքում գրանցման և Կայքում որոշակի այլ գործողություններ կատարելու փաստերը հաստատելու  նպատակով:

 

7.5. Օգտատերը ցանկացած պահի կարող է չեղյալ համարել անձնական տվյալների մշակման վերաբերյալ համաձայնությունը, ինչպես նաև ջնջել կամ փոփոխել իր անձնական տվյալները՝ համապատասխան ծանուցումը Ադմինիստրատորին ոըղարկելով այն Էլ. փոստի հասցեով, որը նշվել է գրանցման ժամանակ Ադմինիստրատորի Էլ. փոստի հասցեին՝ support@kisvir.am: Միևնույն ժամանակ, Օգտատերը գիտակցում է, որ Ադմինիստրատորն իրավունք ունի շարունակել այդպիսի տեղեկատվության օգտագործումը՝ օրենքով թույլատրված և կիրառելի դեպքերում:

 

7.6. Տեխնիկական տեղեկատվություն ասելով հասկանում ենք այն տեղեկատվությունը, որն ավտոմատ փոխանցվում է Ադմինիստրատորին Կայքի օգտագործման ընթացքում՝ շնորհիվ Օգտատիրոջ սարքի վրա տեղադրված ծրագրային ապահովման: Տեխնիկական տեղեկատվությունը չի համարվում անձնական տեղեկատվություն: Ադմինիստրատորն օգտագործում է Cookies ֆայլերն ու նմանատիպ տեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս նույնականացնել Օգտատիրոջ սարքը: Cookies ֆայլերը Սպասարկմանը հասանելի Օգտատիրոջ սարքի ակտիվության վերաբերյալ տեղեկատվության մշակման համար նախատեսված տեքստային ֆայլեր են: Օգտատերը կարող է բրաուզերում անջատել  Cookies ֆայլերի օգտագործելու հնարավորությունը:

7.7. Ադմինիստրատորն իրավունք ունի Օգտատիրոջ մասին տեղեկատվություն տրամադրել իրավապահ մարմիններին կամ այլ պետական մարմիններին՝ դատական գործընթացի կամ դատարանի որոշման հիման վրա ընթացող քննության շրջանակներում, հարկադիր կատարման պահանջով կամ համագործակցության կարգով, ինչպես նաև գործող օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերի:

 

8.Մտավոր սեփականություն և Կայքի օգտագործման սահմանափակումներ

8.1. Կայքը պարունակում է մտավոր գործունեության արդյունքներ, որոնք պատկանում են Ադմինիստրատորին:

8.2. Օգտագործելով կայքը, Օգտատերն ընդունում և համաձայնում է, որ Կայքի ամբողջ պարունակությունը և Կայքի պարունակության կառուցվածքը պաշտպանված են հեղինակային իրավունքով, մտավոր գործունեության արդյունքների իրավունքով, և որ այդ իրավունքները համարվում են իրական և պաշտպանված են բոլոր ձևերով, բոլոր կրիչների վրա և բոլոր տեխնոլոգիաների նկատմամբ՝ ինչպես գոյություն ունեցող ներկա պահին, այնպես էլ հետագայում ստեղծվածների և մշակվածների: Կայքի որևէ բովանդակության նկատմամբ ոչ մի իրավունք չի անցնում Օգտատիրոջը Կայքից օգտվելու և Համաձայնագիրը կնքելու արդյունքում:

8.3. Կասկածից խուսափելու համար Օգտատիրոջն արգելվում է.

8.3.1. պատճենել և/կամ տարածել Կայքում տեղադրված մտավոր սեփականության ցանկացած օբյեկտ, բացառությամբ այն դեպքերի, երբ դրա համար ստացված է Կայքի ղեկավարության գրավոր թույլտվությունը;

8.3.2. Կայքից ստացված ինֆորմացիան օգտագործել առևտրային գործունեություն իրականացնելու, շահույթ ստանալու կամ օրենքին հակասող եղանակով օգտագործելու համար:

8.3.3. կրկնօրինակել կամ այլ տարբերակով օգտագործել Կայքի ծրագրային մասը, դրա դիզայնը

8.3.4. Կայքում տեղադրել այլ անձանց անձնական տվյալները՝ ներառյալ տան հասցեն, հեռախոսահամարները, անձնագրային տվյալները, Էլ. փոստի հասցեները;

8.3.5. ցանկացած ձևով փոփոխել Կայքի ծրագրային մասը, իրականացնել գործողություններ՝ ուղղված Կայքի գործունեության աշխատունակության փոփոխմանը:

8.3.6. Վիրավորական և երրորդ անձանց կամ անձանց խմբերի իրավունքներն ու ազատությունները ոտնահարող բառեր օգտագործել որպես Օգտատիրոջ անուն կամ այլ հաշվառվող ինֆորմացիա, ինչպես նաև որպես ավատառ ներբեռնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը և հասարակական նորմերը խախտող նկարներ:

 

 

9.Հատուկ պայմաններ

9.1.Կայքը կարող է պարունակել համացանցում այլ կայքերի (երրորդ անձանց կայքերի) հղումներ: Նշված երրորդ կողմերը և դրանց բովանդակությունը կապված այս կամ այն պահանջների համապատասխանության հետ (հուսալիություն, լիարժեքություն, օրինականություն և այլն) չեն ստուգվում Ադմինիստրատորի կողմից: Ադմինիստրատորը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կայքում տեղադրված ցանկացած տեղեկատվության, նյութի համար, որոնց Օգտատերը ստանում է մուտք՝ Կայքն օգտագործելիս, այդ թվում՝ երրորդ անձանց կայքերում տեղադրված ցանկացած կարծիքի կամ պնդման, գովազդի և այլնի, ինչպես նաև նման կայքերի կամ բովանդակության հասանելիության և դրանց օգտագործման հետևանքների համար:

9.2. Ադմինիստրատորը չի երաշխավորում, որ Կայքը համապատասխանում է Օգտատիրոջ պահանջներին, որ մուտքը դեպի Կայք կտրամադրվի առանց ընդհատումների, արագ, հուսալի և առանց սխալների:

9.3. Ծրագրային սխալները, ինչպես Ադմինիստրատորի կողմից, այնպես էլ Օգտատիրոջ կողմից, որոնք հանգեցրել են Կայք և/կամ Անձնական կաբինետ մուտք գործելու Օգտատիրոջ անկարողությանը, ֆորս մաժորային հանգամանքներ են և Ադմինիստրատորի կողմից Համաձայնագրի պարտավորությունները չկատարելուց պատասխանատվությունից լռելյայն ազատելու հիմք:

 

  1. Պատասխանատվություն

10.1 Օգտատերը պարտավոր է 7 (յոթ) օրացույցային օրվա ընթացքում արձագանքել հրապարակված Կարծիքի վրա հիմնված Ապրանքի արտադրողի կամ դիստրիբյուտորի հարցմանը՝ մասնավորապես նշել պատվերի համարը, հասցեն, որով Օգտատերը ստացել ՝ Ապրանքը: Հարցումն Օգտատիրոջն ուղղված կլինի Մեկնաբանության միջոցով: Օգտատերը պարտավոր է արձագանքել միայն կազմակերպությունների պաշտոնական ներկայացուցիչների հաստատված աքաունթներից եկած հարցումներին: (Տես կետ 10.3):  Նշված ժամկետում Օգտատիրոջ  արձագանքի բացակայության դեպքում՝ ուղղված Ապրանքի արտադրողի կամ դիստրիբյուտորին կամ կայքի Ադմինիստրատորին, ապա կայքի Ադմինիստրատորը ապրանքի արտադրողի կամ դիստրիբյուտերի պահանջի հիման վրա իրավունք ունի ջնջել Օգտատիրոոոջ կողմից հրապարակված կարծիքը:

10.2. Ընկերության ներկայացուցիչներին նույնականացման տվյալները տրամադրելու մերժման դեպքում Օգտատերը պարտավոր է հարցման դեպքում հաստատող փաստաթղթերը ներկայացնել անմիջականորեն Կայքի Ադմինիստրատորին: Կայքի Ադմինիստրատորը պարտավորվում է երրորդ անձանց չհրապարակել և չփոխանցել ստացված տեղեկատվությունը՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

10.3. Աքաունթին  պաշտոնական ներկայացուցչի կարգավիճակ տրամադրելու համար կազմակերպությանը-աքաունթի տնօրինողը պետք է կազմակերպության բլանկի վրա պաշտոնական նամակ ուղղի կայքի աջակցության ծառայությանը՝ support@kisvir.am էլ. հասցեին, որից բխում է, որ գրանցված մուտքանունն իսկապես պատկանում է ընկերության ներկայացուցչին: Նամակը պետք է վավերացված լինի կնիքով և պարունակի կազմակերպության հիմնական ռեկվիզիտները (լրիվ անվանումը, ՀՎՀՀ, իրավաբանական հասցեն և այլն:) Ստուգումից հետո աքաունթը նշվում է որպես հաստատված և ստանում է ապրանքանիշի/ընկերության պաշտոնական ներկայացուցչի կարգավիճակ:

10.4. Ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչների լիազորությունները սահմանափակված են Կայքի Կանոններով: Ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչներին իրավունք չի տրվում Կարծիքները մոդերացիայի ենթարկելու իրավունք: Կայքի Կանոնները / Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը խախտելու դեպքում աքաունթը կարող է արգելափակվել:

10.5. Ադմինիստրատորն իրավունք ունի ջնջել Կարծիքները, եթե

10.5.1. Խախտվել է Համաձայնագրի 5-րդ բաժնում նշված Կարծիքների նկատմամբ պահանջներից առնվազն մեկը;

10.5.2. Օգտատերը խախտել է Համաձայնագրի 8.3. կետը;

10.5.3. Կարծիքը պարունակում է բռնության կոչեր կամ վիրավորանքներ ու սպառնալիքներ որևէ մեկի հասցեին;

10.6. Ադմինիստրատորն իրավունք ունի արգելափակել Օգտատիրոջ հաշիվը, եթե

10.6.1. Օգտատերը ստեղծել է մի քանի աքաունթ;

10.6.2. Օգտատերը հրապարակել է Կարծիք/Մեկնաբանություն, որը պարունակում է բռնության կոչեր կամ վիրավորանքներ ու սպառնալիքներ որևէ մեկի հասցեին;

10.7. Մտավոր գործունեության արդյունքների հեղինակային իրավունքի սեփականատերերի խնդրանքով, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ, եթե կա տեղեկատվություն Կայքում մտավոր սեփականության խախտման մասին, Ադմինիստրատորն անհապաղ հեռացնում է Օգտատիրոջ կողմից տեղադրված նյութերը, որոնք պարունակում են մտավոր սեփականության իրավունքի նշված օբյեկտները:

 

  1. Վնասների փոխհատուցում
    11.1 Օգտատերը համաձայնվում է փոխհատուցել Kisvir.am և/կամ երրորդ անձի կողմի կրած բոլոր վնասները՝ իր կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու արդյունքում: 

 

12.Վեճերի լուծման կարգը

12.1.Համաձայնագրի կատարման, դադարեցման կամ անվավեր ճանաչման հետ կապված բոլոր վեճերը, տարաձայնությունները և պահանջները Կողմերը կձգտեն լուծել բանակցությունների միջոցով: Կողմը, ում մոտ առաջացել են տարաձայնությունները և/կամ պահանջները հաղորդագրություն է ուղարկում մյուս Կողմին՝ նշելով առաջացած տարաձայնությունները և/կամ պահանջները:

12.2. Այն դեպքում, երբ նամակ ուղարկող Կողմը չի ստացել համապատասխան նամակի պատասխանը այն ուղարկման պահից 30 (երեսուն) աշխատանքային օրվա ընթացքում, կամ եթե Կողմերը համաձայնության չեն եկել ծագած տարաձայնությունների և/կամ պահանջների շուրջ, ապա վեճերը լուծվում են ՀՀ դատարաններում ՝ ըստ Ադմինիստրատորի գտնվելու վայրի:

 

  1. Համաձայնագրի պայմանների փոփոխություն

13.1. Ադմինիստրատորն իրավունք ունի միակողմանիորեն փոխել Համաձայնագրի պայմանները և այդպիսի փոփոխություններն ուժի մեջ են մտնում Համաձայնագրի նոր տարբերակի հրապարակման օրվանից:

13.2. Մինչ Կայքից և ԱՆձնական կաբինետից օգտվելը Կայք կատարած յուրաքանչյուր այցով Օգտատերը պարտավորվում է ծանոթանալ Համաձայնագրի նոր տարբերակին: Կայքից և Անձնական կաբինետից օգտվել շարունակելը կնշանակի Օգտատիրոջ համաձայնությունը Համաձայնագրի նոր տարբերակին:

13.3 Եթե Օգտատերը համաձայն չէ Համաձայնագրի նոր տարբերակի հետ, նա դադարում է օգտվել Կայքից:

 

14.Վերջնական դրույթներ

14.1. Համաձայնագիրը և դրանից բխող իրավական հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:  Ծագած բոլոր վեճերը լուծվում են  Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

14.2. Դատարանի կողմից սույն Համաձայնագրի առանձին մասի անվավեր կամ իրականացման ոչ ենթակա ճանաչելը չի հանգեցնում Համաձայնագրի մնացած դրույթների անվավերություն:

14.3. Ադմինիստրատորի կողմից անգործությունը կապված Օգտատերերից ինչ-որ մեկի կողմից Համաձայնագրի որևէ դրույթներից մեկի խախտման դեպքում չի զրկում Ադմինիստրատորին իրավունքից ավելի ուշ գործողություններ ձեռնարկել իր շահերը և Կայքի՝ օրենքին համապատասխան նյութերի մտավոր սեփականության իրավունքները պաշտպանելու համար:

14.4. Օգտատերը հաստատում է, որ ծանոթացել է Համաձայնագրի բոլոր դրույթներին, հասկանում և ընդունում է դրանք:

[quads id=5]