Մարինացված ծիծակ

Այսօր պատրաստում ենք հայկական ավանդական նախուտեստ՝ ծիծակ, բայց ոչ ավանդական եղանակով ☺️

Սա ավելի շատ ծիծակից աղցան է, որը սառնարանում կարող եք համարյա մեկ ամիս պահել:

Բաղադրատոմսն ինձ փոխանցել է իմ լավ բարեկամը՝ շատ հմուտ տանտիրուհի:

Ստացվում է հիանալի նախուտեստ, որը շատ հեշտ է պատրաստվում և նույնքան էլ արագ անհետանում սեղանի վրայից՝ հիացնելով կծվի սիրահարներին:

Այսպես, մեզ անհրաժեշտ է.

Բաղադրատոմսը՝

Ծիծակ - 1 կգ

Սխտոր - 3 պճեղ

Սամիթ (սամիթին կարելի է նաև համեմ ավելացնել) - 1 կապ 

Լիմոն - 1 հատ

Բուսայուղ - 5-6 ճ. գդ.

Քացախի - էսենցիա 1 ճ. գդ.

Աղ՝ ըստ ճաշակի

  Կարող եք պարզապես screen անել նկարը ☺️  

Մարինացված ծիծակ, ծիծակ, մարինադ, թթու, цицак Մարինացված ծիծակ - բաղադրատոմսը

 

Պատրաստման եղանակը.

Ծիծակը լվանում ենք, հեռացնում պոչերը և կտրատում շրջանակների, բայց ոչ բարակ: Իմիջայլոց, սերմերը պետք չէ հեռացնել: 

Այնուհետև վրան լավ աղ ենք լցնում և ողջ գիշեր այսպես թողնում. պետք չէ դնել սառնարանում:

Առավոտյան հոսող ջրով լվանում ենք ծիծակը և լցնում քամիչի մեջ՝ ավելորդ ջուրը քամելու համար:

Ճզմում ենք սխտորն ու ավելացնում ծիծակին:

Այնուհետև վրան լցնում ենք մանր կտրատված կանաչին, բուսայուղը, քացախի էսենցիան, լիմոնի քամած հյութը:

Նախապես քերեք լիմոնի վրայից ցեդրան. այն մենք նույնպես ավելացնում ենք աղցանին: Ցեդրան հավելյալ հետաքրքիր արոմատ է տալիս:

Համտեսեք, անհրաժեշտության դեպքում մի փոքր աղ ավելացրեք:

Պատրաստի աղցանը լցրեք բանկաների մեջ և պահեք սառնարանում:

Այսքանը ☺️

Բարի ախորժակ

 
Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

Բարի ախորժակ