Պահքի կոտլետներ

Ողջույն ընկերներ:

Հիմա Մեծ Պահք է, ինչով էլ պայմանավորված մեզանից շատերը սննդակարգում որոշակի կանոնների ենք հետևում:

Իսկ այն տնային տնտեսուհիների մոտ, ում ընտանիքի անդամներից ինչ-որ մեկը պահքի մեջ է, սուր հարց է դրված՝ ի՞նչ պատրաստել, որպեսզի լինի և՛ օգտակար, և՛ համեղ:

Ահա ինչու լոբազգիներից պատրաստված կոտլետները իդեալական են պահքի ընթացքում (ու ոչ միայն), առհասարակ դրանք հիանալի այլընտրանք են մսին, քանի որ պարունակում են սպիտակուցներ և ամինաթթուներ:

Եվ այսպես, սկսենք.

 
Բաղադրիչները՝

Ոլոռ - 1 բաժակ

Դարչնագույն ոսպ - 0.5 բաժակ

Կարմիր ոսպ - 0.5 բաժակ

Կարտոֆիլ - 1 հատ

Դդմիկ - 1 հատ

Գազար - 1 հատ

Սոխ - 2 մեծ գլուխ

Սխտոր - 3 պճեղ

Կծու չիլի պղպեղ - 1 հատ (ըստ ցանկության)

Համեմ, մաղադանոս և սամիթ - 1 մեծ կապ

Համեմի աղացած սերմ - ¼ թ. գդ.

Աղացած զիրա - ¼ թ. գդ.

Աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Բուսայուղ՝ տապակելու համար

Պահքի կոտլետներ

Պատրաստման եղանակը

Ոլոռն ու դարչնագույն ոսպը լավ լվանում ենք և ամբողջ գիշեր թողնում սառը ջրի մեջ (կարելի է նաև միասին՝ նույն թասի մեջ):

Առավոտյան՝ եփելուց կես ժամ առաջ, կարմիր ոսպը թրջում ենք սառը ջրի մեջ:

Ինչից հետո բոլոր լոբազգիները լզցնում ենք քամիչի մեջ, նորից լավ լվանում հոսող ջրով և քամում:

Խոշոր քերիչով անցկացնում ենք կարտոֆիլը, գազարը, դդմիկն ու սոխը:

Տապակի մեջ լցնում ենք 2 ճ. գդ. բուսայուղը տաքացնում ենք տապակի մեջ և այնտեղ ավելացնում բոլոր բանջարեղենները. այդպես շոգեխաշում ենք, մինչ կգոլորշիանա ողջ ջուրը:

 Սրա համար կպահանջվի ընդամենը 6-7 րոպե. պետք չէ բանջարեղենը լավ տապակել:

Այնուհետև մսաղացով աղում ենք ոլոռը, 2 տեսակ ոսպն ու սխտորը:

Պահքի կոտլետներ

Եթե դուք ունեք խոհանոցային կոմբայն, ապա կարող եք դրանք աղալ այնտեղ, բայց այդ դեպքում ավելացրեք 50 մլ սառը ջուր, որպեսզի զանգվածը ստացվի միատարր և չլինի շատ խիտ:

Ստացված զանգվածը և տապակած բանջարեղենը խառնում ենք, ավելացնում աղը,  պղպեղը և համեմունքները (ի դեպ կարող եք ավելացնել այն նրանք, որոնք ձեզ են դուր գալիս):

Վերջում շատ մանր կտրատում ենք կանաչիները և ավելացնում ստացված ֆարշին:

Եթե զգում եք, որ ֆարշը շատ չոր և խիտ է ստացվել, ավելացրեք կես սուրճի բաժակ ջուր և մի երկու գդալ բուսայուղ ու լավ խառնեք. կարող եք դա անել նաև ձեռքով:

Լավ տաքացնում ենք բուսայուղն ու 2 կողմից տապակում մեր կոտլետները ցածր կրակի վրա՝ մինչև ոսկեգույն դառնալը: Ավելի լավ է տապակել փակ կափարիչով:

Ահա և վերջ, պահքի մեր կոտլետներն պատրաստ են:

Պահքի կոտլետներ

Աստծո օրհնությունը ձեզ և ձեր ընտանիքներին:

 

Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

  Բարի ախորժակ