Սպանակոպիտա

Ողջույն ընկերներ

Սպանակոպիտան հունական ավանդական պիրոգ է՝ սպանախով և պանրով:

Դրա պատրաստման համար օգտագործվում է ֆիլո խմոր, որը հունարենից թարգմանաբար նշանակում է «շերտ»:

Ֆիլոն  թղթի բարակություն ունի: Մենք մեզ չենք ծանրաբեռնի այս խմորի պատրաստմամբ, հատկապես, որ այդ գործընթացը շատ աշխատատար է և որոշակի հմտություններ է պահանջում, այլ կօգտագործենք պատրաստի խմոր, որը կարելի է գնել ցանկացած սուպերմարկետից:

Խորհուրդ չեմ տալիս ֆիլոն փոխարինել շերտավոր խմորով, որովհետև այդ դեպքում կստանաք սովորական պիրոգ, ոչ թե սպանակոպիտա:

Եվ այսպես, մեզ հարկավոր է.

 

Բաղադրությունը

Ֆիլո խմոր – 500 գր.

Ֆետա պանիր – 200 գր.

Մոցարելլա – 200 գր.

Թարմ սպանախ – 2 կապ

Կանաչ սոխ – 1 կապ

Մաղադանոս – 1 կապ

Սամիթ – 1 կապ

Ձու – 3 հատ

Թարմ քերած մշկընկույզ – 0.5 թ. գդ.

Աղ – 1 պտղունց

Հալեցրած կարագ – 150 գր.

 

Սպանակոպիտա

Պատրաստման եղանակը

Կտրատում ենք սպանախն ու մնացած կանաչիները, փշրում ֆետա պանիրը, ավելացնում քերած մոցարելլան, պատառաքաղով հարած ձուն, մշկընկույզը և, անհրաժեշտության դեպքում, 1 պտղունց աղ: Լավ խառնում ենք:

Եթե պանիրն աղի է, հնարավոր է և աղի կարիք չլինի:

Տապակի մեջ հալեցնում ենք կարագը:

Ֆորմային վրձնով քսում ենք կարագը և դնում խմորի առաջին շերտն այնպես, որ դրա եզրերը մի փոքր դուրս գան տապակի կողքերից:

Խմորի վրա կարագ ենք քսում և դնում երկրորդ շերտը: Դա վրա նույնպես բարակ շերտով կարագ ենք քսում և դնում երրորդ շերտը: Եվ այդպես 6-7 շերտ, որոնցից յուրաքանչյուրի եզրը պետք է կախված լինի ֆորմայի կողքերից:

Ավելացնում ենք միջուկը և ծածկում շերտերով՝ դրանցից յուրաքանչյուրի վրա նույնպես կարագ քսելով:

Սպանակոպիտա, պիրագ, ինչ պատրաստել, կարկանդակ, սպանախ, спанакопита, пирог, гило, ֆիլո, խմոր, spanakopita, filo, inch epel Սպանակոպիտա

 

Մոտավորապես մեջտեղում շերտերի կախված մասերով ծածկում ենք պիրոգը, կարագ քսում և ծածկում ևս 2-3 շերտով: Պիրոգի վերևի շերտին կրկին կարագ ենք քսում և սուր դանակով ոչ խորը կտրվածքներ անում՝ կարծես մասերի բաժանելով: 

Սպանակոպիտա, պիրագ, ինչ պատրաստել, կարկանդակ, սպանախ, спанакопита, пирог, гило, ֆիլո, խմոր, spanakopita, filo, inch epel Սպանակոպիտա

Պիրոգը թխում ենք 180 °С ջերմաստիճանի տակ 30-40 րոպե՝ մինչ ոսկեգույն դառնալը:

Մատուցում ենք պիրոգը տաք վիճակում:

Ամենայն բարիք և բարի ախորժակ


Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

  Բարի ախորժակ