«Baby» աղցան. վիտամինային բում

Ողջույն ընկերներ Ինչպես արդեն երևի կռահեցիք, աղցանը կոչվում է «Baby», քանի որ բոլոր բաղադրիչները փոքր չափերի են: Մոցարելլայով, չերի լոլիկով և հատիկավոր մանանեխի սոուսով այս նուրբ ու պիկանտ աղցանը պարունակում է շատ վիտամիններ, սննդարար է ու անչափ համեղ, սակայն դրա հետ մեկտեղ բավականին թեթև է ու ցածր կալորիականությամբ: Իսկ պատրաստվում է ընդամենը րոպեների ընթացքում:   Եվ այսպես, մեզ անհրաժեշտ է.  

Բաղադրիչները՝

Հազարի տեսականի, ռուկոլա Չերի լոլիկ – 8 հատ Լորի ձու – 8 հատ Բեյբի մոցարելլա – 8 հատ Ձիթապտուղ առանց կորիզների – 8 հատ   Թանձրուկի համար Կես կիտրոնի ցեդրա Կիտրոնի հյութ – 1 ճ. գդ. Ձիթայուղ – 4 ճ. գդ. Սոյայի սոուս – 1 ճ. գդ. Հատիկավոր մանանեխ – 1 թ. գդ. Մեղր – 1 թ. գդ.

«Baby» աղցան. վիտամինային բում

Պատրաստման եղանակը Նախ և առաջ պատրաստում ենք թանձրուկը, որպեսզի այն թրմվի: Լավ խառնում ենք բոլոր բաղադրիչներն ու դնում մի կողմ: Ձեռքով պատառոտված հազարի տերևներն ու ռուկոլան շարում ենք մատուցման ափսեի մեջ: Ես դա անում եմ շրջանաձև. Ասյպես տեսքն ավելի տոնական է: (ֆոտո) Վրան շարում ենք 2 մասի բաժանված լորի ձուն, չերի լոլիկները, ամբողջական բեյբի մոցարելլան և ձիթապտուղները (դրանք կտրելու կարիք չկա): Աղցանի վրա լցնում ենք թանձրուկն ու շաղ տալիս մայրի ծառի ընկույզները (кедровые орешки) Վերջինս կարելի է փոխարինել ընկույզով կամ նուշի փաթիլներով:   Ամենայն բարիք և բարի ախորժակ

Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

baro axorjak, xohanoc, baxadratoms, baxadratomser, baghadratoms, baghadratomser, բարի ախորժակ, բառի ախորժակ, բաղադտատոմ, բաղադրատոմսեր, խոհանոց