Մարինարա սոուս

Ողջույն ընկերներ

Այսօր պատրաստելու ենք հայտնի իտալական մարինարա սոուսը և, քանի որ տանը կար սառեցված արքայական ծովախեցգետիններ, որոշեցի պատրաստել պաստա հենց դրանցով և այս հրաշալի սոուսով:

Այո, այսօր իսկապես արքայան ընթրիք է լինելու:

Իտալական խոհանոցը հնարավոր չէ պատկերացնել առանց մարինարա սոուսի:

Այս պարզ բաղադրատոմսն արդեն մի քանի դար է՝ համարվում է բազային և իտալական խոհանոցի հիմնական սոուսներից մեկը: Այն հիանալի համադրվում է գրեթե ցանկաված ուտեստի հետ:

Մարինարան հաճախ օգտագործում են պիցցայի, պաստայի, խորովածի հետ:

Նման սոուսը պատրաստելն այնքան հեշտ է, որ նույնիսկ անփորձ տնային տնտեսուհին հեշտությամբ գլուխ կհանի:

Այսպես, առաջին քայլով պատրաստում ենք սոուսը:

ՀԻՇԵՔ Իտալիայում պաստայի պատրաստման հիմնական կանոնը. սոուսն է սպասում պաստային, այլ ոչ հակառակը:

pasta, պաստա, մարինարա սոուս, ծովախեցգետին, սպագետի, սպագետտի Մարինարա սոուսի բաղադրատոմսը

 

Մարինարա սոուս

Պատրաստման եղանակը

Լոլիկները հանում ենք բանկայից և տեղափոխում բլենդերի մեջ: Բանկայի միջի հյութը մեզ նույնպես պետք է գալու:

Լոլիկներին ավելացնում ենք տոմատի մածուկը, սխտորի պճեղները, կտրատված մաղադանոսը, չորացրած օրեգանոն, մի պտղունց աղ և սև աղացած պղպեղ:

Մեծ կաթսայի մեջ միջին կրակի վրա տաքացնում ենք ձիթայուղը: Ավելացնում ենք մանր կտրատված սոխն ու տապակում 5-6 րոպե՝ մինչև որ կփափկի: Տապակել սոխը որպեսզի այն կարմրի՝ ՊԵՏՔ ՉԷ:

Կաթսայի մեջ ավելացնում ենք մեր պոմիդորային զանգվածը, այնուհետև՝ բանկայի լոլիկի հյութի ՄԻ ՄԱՍԸ և սպիտակ գինին:

Միջին կրակի վրա եփում ենք սոուսը 10-15 րոպե, եթե այն շատ թանձրանա, լոլիկի հյութից մի փոքր էլ ավելացրեք:

ԿԱՐԵՎՈՐ ՊԱՀ. եթե սոուսը շատ է ստացվել, ապա կարելի է մի մասը պահել սառնարանում: Այն հետո կարող եք օգտագործել այլ ուտեստների մեջ: Ասեմ ավելին՝ ես այն ավելացնում են նույնիսկ ապուրներին:
Արդեն տաքացրած ձիթայուղով տապակի մեջ դնում ենք 2 պճեղ սխտոր և մի ճյուղ ուրց, որպեսզի նրանք իրենց բույրը փոխանցեն և նոր միայն  տապակում ենք ծովախեցգետինները՝ 1-ական րոպե յուրաքանչյուր կողմից: Պատրաստի ծովախեցգետիններն ավելացնում ենք սոուսի մեջ:

Իսկ հիմա եփում ենք պաստան al dente՝ մոտ 7-10 րոպե՝ կախված պաստայի տեսակից: Կոնկրետ սպագետին եփվում է եռալուց հետո 6-8 րոպե: Սա մակարոնների եփման այն աստիճանն է, երբ դրանք համարյա պատրաստ են, բայց դեռ չեն հասցրել լրիվ եփվել:

Մեր պաստան դեռ “կհասնի” սոուսի մեջ:

Ճիշտ պատրաստված al dente պաստան պահպանում է իր ձգությունը:

Քամում ենք ջուրը և պաստան ավելացնում ծովախեցգետիններով սոուսին:

Ահա և վերջ: Մարինարա սպագետին պատրաստ է:

 
Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

Բարի ախորժակ