Մսային սոլյանկա տավարի երիկամներով

Ողջույն ընկերներ

Այսօր ձեզ հետ կիսվելու եմ ավանդական ռուսական ապուրի՝ «Սոլյանկա» -ի բաղադրատոմսով:

Այս ապուրը ես շատ եմ սիրում, հատկապես եթե այն երիկամներով է պատրաստված, որովհետև այդպես ապուրն ավելի պիկանտ համ է ստանում:

Իհարկե դուք կարող եք և այս բաղադրիչը չօգտագոչծել, չնայած խորհուրդ չեմ տալիս☺️

Իսկ ինչ վերաբերվում է մնացած մսային բաղադրիչներին, կարող եք ձեր ցանկությամբ ու նախասիրությամբ ընտրել դրանք, միայն բոլորը պետք է լինեն բարձր որակի: Ես թվել եմ այն տեսականին, որն ինքնս եմ օգտագործում:

Այսպիսի յուղալի, անուշաբույր և հագեցնող ապուրը հիանալի կջերմացնի ցուրտ ձմռանը:

Չնայած բաղադրիչների առատությանը՝ սոլյանկան շատ հեշտ է պատրաստվում:

Միայն երիկամները պատրաստելիս մի փոքր կչարչարվեք, բայց հավատացեք՝ ստացված համը լրիվ արժե ձեր ծախսած ժամանակին:

 

Եվ այսպես.

Մսային սոլյանկա տավարի երիկամներով

Բաղադրիչները`

Ոսկորով տավարի միս – 600 գր

Տավարի երիկամներ – 400 գր

Խոզի ֆիլե ծխեցված – 200 գր

Նրբերշիկ – 200 գր

Ապխտած երշիկ (սալյամի) – 200 գր

Սոխ – 3 ոչ մեծ գլուխ

Գազար – 1 հատ

Մարինացված վարունգ – 5 հատ (միջին չափսի)

Մաինացված վարունգի ջուր – 50 մլ

Առանց կորիզ ձիթապտուղ – 100 գր

Տոմատի մածուկ – 2 ճ. գդ

Դափնու տերև - 2 հատ

Հատիկավոր սև պղպեղ – 6-7 հատիկ

Բուրավետ հատիկավոր պղպեղ – 3-4 հատ

Աղացած սև պղպեղ – ½ թ. գդ

Աղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Առաջին հերթին զբաղվենք երիկամներով: Որպեսզի ազատվենք դրանց հատուկ սպեցիֆիկ բույրից, դրանք պետք է ճիշտ պատրաստել և եփել:

Սա արեք առավոտյան, քանի որ երկամը պետք է բաժանենք երկու մասի և 4-5 ժամ թողնել սառը ջրում՝ պարբերաբար այն փոխելով:

Այնուհետև մաքրում ենք երիկամները ավելորդ յուղից անոթները: Երիկամների վրա ջուր ենք լցնում (այնպես, որ մի թեթև ծածկեն) և դնում ենք կրակին: Եռալուց հետո եփում ենք 3 րոպե, թափում ջուրը, լվանում երիկամները, վրան կրկին ջուր լցնում և եփում 5 րոպե:

Մսային սոլյանկա տավարի երիկամներով

Կրկին թափում ենք ջուրը, երրորդ անգամ թարմ ջուր լցնում, ավելացնում 1 գլուխ սոխ և եփում մինչ պատրաստ լինելը՝ 30-40 րոպե: Պատրաստ լինելուց 10 րոպե առաջ աղ ենք անում:

Այնուհետև թողնում ենք, որ երիկամները սառչեն և կտրատում ենք փոքր խորանարդների կամ բարակ շերտերի, ըստ ցանկության: Կարևորը, որ բոլոր բաղադրիչները միանման կտրատված լինեն: Սա, իհարկե, չի ազդում համի վրա, բայց, ինչպես գիտենք, արտաքին տեսքը պակաս կարևոր չէ ☺️

Երիկամների հետ միաժամանակ դնում ենք եփվելու ոսկորով տավարի միսը:

Մսի լրիվ պատրաստ լինելուց կես ժամ առաջ ավելացնում ենք դափնու տերևը, հատիկավոր սև և բուրավետ պղպեղները:

Այնուհետև հանում ենք միսն ու արգանակը քամում ենք այն կաթսայի մեջ, որտեղ եփելու ենք ապուրը:

Կաթսան դնում ենք թույլ կրակին:

Կտրատում ենք միսն ու լցնում կաթսայի մեջ:

Կտրատում ենք սոխն ու տապակում կարագի և բուսայուղի մեջ՝ 5-6 րոպե: Այնուհետև սոխին ենք ավելացնում քերած գազարը և շարունակում տապակել: Զանգվածի վրա լցնում ենք 2 ճ. գդ. ալյուրը, տապակում 1 րոպե, ավելացնում վարունգի ջուրն ու լավ խառնում, որպեսզի գնդիկներ չառաջանան:

Եթե զանգվածը շատ թանձր է ստացվել, ավելացնում ենք մի քանի գդալ տավարի արգանակից: Ինչից հետո լցնում ենք տոմատի մածուկն ու կտրատված վարունգը: Տապակում ենք մի քանի րոպե և զանգվածն ուղարկում եռացող արգանակի մեջ:

Հենց նույն թավայի մեջ 2-3 րոպե տապակում ենք երիկամեները, ինչից հետո ավելացնում ենք կտրատված բոլոր մսային բաղադրիչները, շարունակում ենք ևս 2-3 րոպե տապակել, այնուհետև այս զանգվածը նույնպես լցնում ենք կաթսայի մեջ:

Եփում ենք 6-7 րոպե, որպեսզի համերը լավ միախառնվեն:

Վերջում ավելացնում ենք կտրատված զեյթունն ու համեմում աղով և պղպեղով:

Անջատում ենք կրակն ու թողնում որ սոլյանկան թրմվի մի քանի րոպե:

Ապուրը լցնում ենք ափսեների մեջ, զարդարում մաղադանոսով ու կիտրոնի կտորով:

Մատուցում ենք թթվասերով:

 

Ամենայն բարիք և բարի ախորժակ


Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

bari axorjak, բարի ախորժակ, բառի ախորժակ, բառի ախոռժակ, բաղադրատոմս, բաղադրատոմսեր, baxadratoms, baxadratomser