Կանաչ լոբով աղցան

Ողջույն ընկերներ, այսօր մեր գլխավոր բաղադրիչը կանաչ լոբին է: Առաջին հայացքից հասարակ պրոդուկտ, որից կստանանք անմահական աղցան:  

Բաղադրատոմսը՝

Կանաչ լոբի - 1կգ

Բուլղարական պղպեղ - 1 կանաչ, 1 կարմիր

Համեմ - 1 կապից մի փոքր քիչ

Սոխ - 1 գլուխ

Մարինադի համար՝

Քացախ - 2 ճ. գդ.

Ձեթ - 2 ճ. գդ.

Շաքարավազ - 1 թ. գդ.

Աղ - 1 թ. գդ.

Սև պղպեղ - 1 պտղունց

 

Կարող եք Screen անել բաղադրատոմսի նկարը ☺️

կանաչ լոբի, աղցան, սալաթ, սալատ, լոբի, kanach, kanach lobi, salad Կանաչ լոբով աղցանի բաղադրատոմսը    

Պատրաստման եղանակը՝

Մինչ ուտեստին անցելը՝ կիսվեմ ձեզ հետ իմ բացահայտած նոու-հաուով.

եթե որևիցե մի աղցանի բաղադիչների մեջ կա սոխ, ապա մինչ աղցանի մեջ այն ավելացնելը՝ մարինացրեք սոխը: Այսպես ցանկացած աղցան ավելի հարուստ և յուրատատուկ համ կստանա:

 

Կանաչ լոբով աղցան

 

Ուրեմն սկսենք մարինադից.

Սոխը պետք է բարակ կիսալուսնաձև կտրատել, պղպեղները բաժանել 2 մասի, հեռացնել կորիզներն ու նույնպես բարակ շերտերով կտրատել: Ավելացնում ենք քացախը, ձեթը, շաքարավազը, աղն ու սև պղպեղը : Ամբողջը լավ խառնում ենք իրար, փակում կափարիչով  և ողջ գիշեր թողնում սառնարանում: Անկյունաձև կտրատում ենք լոբին շատ բարակ, խաշում, այնուհետև ջուրը քամում և թողնում սառչի: Լոբու վրա ավելացնում ենք մարինացված սոխն ու պղպեղը՝ մարինադի իրենց հյութով: Հետո ավելացնում ենք մանր կտրատված համեմը: Վերջում, ըստ ցանկության, կարող ենք ավելացնել 1 կտրատված լոլիկ: Եվ վերջ, ընդամենն այսքանը, աղցանը պատրաստ է: Բարի ախորժակ☺️    

Կանաչ լոբով աղցան

  Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

        Բաղադրատոմս, baxadratoms, baghadratoms, bari axorjak, խոհանոց, մենյու, ուտեստներ