

Ոլոռով և մսով ապուր
Ոլոռով և մսով ապուր
Ողջույն, ընկերներ
Սիրտս էնպես ոլոռով ապուր ուզեց 😊 Երևի նրանից է, որ դեռ ցուրտ է, ու այսպիսի հագեցնող և յուղալի ապուրի ճիշտ ժամանակն է:
Բացի այդ՝ ոլոռը հայտնի է ոչ միայն իր համով, այլև՝ օգտակար հատկություններով: Այն պարունակում է A, B, և C վիտամիններ, հանքանյութեր և ամինաթթուներ:
Եվ այսպես, այսօր մեզ հարկավոր է.
Բաղադրիչները՝
Ոսկորով տավարի միս (մի քիչ յուղոտ) – 500 գր
Ջարդած ոլոռ՝ կանաչ կամ դեղին (горох) – 400 գր
Կարտոֆիլ – 2 հատ
Գազար – 1 հատ
Սոխ – 1 գլուխ
Լոլիկ – 1 հատ
Կծու կարմիր աղացած պղպեղ – մեկ պտղունց
Աղացած սև պղպեղ – ¼ թ. գդ.
Աղ՝ ըստ ճաշակի
Դափնու տերև - 2 հատ
Բուսայուղ – 1 ճ. գդ.
Կարագ – 30 գր.
Սամիթ և մաղադանոս – կես կապ
Ոլոռով և մսով ապուր
Պատրաստման եղանակը
Լվանում ենք ոլոռը, վրան տաք ջուր լցնում և թողնում ամբողջ գիշեր: Առավոտյան քամում ենք ջուրը:
Միսը լվանում ենք, սառը ջուր լցնում և եռացնում՝ փրփուրը հեռացնելով: Միսը եփում ենք ցածր կրակի վրա փակ կափարիչով՝ մինչ պատրաստ լինելը: Պատրաստ լինելուց 15 րոպե առաջ ավելացնում ենք աղն ու դափնու տերևը:
Հանում ենք միսն ու կտրատում: Արգանակը քամում ենք այն կաթսայի մեջ,որտեղ պետք է եփվի ապուրը, լցնում ենք ոլոռն ու եփում 30-35 րոպե:
Երբ ոլոռը գրեթե պատրաստ կլինի, ավելացնում ենք խորանարդաձև կտրատված կարտոֆիլն ու եփում մինչ բաղադրիչների լրիվ պատրաստ լինելը:
Ոլոռով և մսով ապուր
Հաջորդիվ մանր կտրատում ենք սոխը, քերիչով անցկացնում ենք խոշոր գազարը: Դրանք միջին կրակի վրա տապակում ենք մինչ սոխը ոսկեգույն կդառնա, այնուհետև այս ամենը լցնում ենք ապուրի մեջ, ավելացնում ենք նաև մանրացված լոլիկը (դրա կեղև պետք է նախօրոք հանել) և միսը:
Համեմում ենք պղպեղով և, անհրաժեշտության դեպքում, աղով:
Եփում ենք ևս 5 րոպե, վերջին լցնում մանր կտրատված կանաչին և անջատում ենք կրակը:
Ահա և վերջ, թողնում ենք ապուրը մի փոքր թրմվի և արդեն կարող ենք մատուցել:
Ամենայն բարիք և բարի ախորժակ
Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:
Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:
Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում


Այս բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Kisvir.am հարթակի ադմինիստրացիայի տեսակետների հետ


Stay connected