Տապակած մանդարինով և ծովախեցգետնի ձողերով աղցան

Ողջույն ընկերներ

Այսօր կիսվելու եմ օրիգինալ, թեթև, համեղ աղցանի բաղադրատոմսով, շատ հեշտ պատրաստվող և չափազանց համեղ աղցանի բաղադրատոմսով, որը վստահ կարող եք ներառել ձեր տոնական մենյուում:

Նմանատիպ աղցանը կարող եք մատուցել անհատական բաժիններով՝ գեղեցիկ ֆորմայի կամ գավաթի մեջ:

 

Բաղադրիչները՝

Ծովախեցգետնի ձողիկներ – 12 հատ

Մանդարին – 3 հատ

Ձու – 3 հատ

Ձիթապտղի յուղ – 1 ճ. գդ.

Բալզամիկ քացախ – 1 ճ. գդ.

 

Թանձրուկի համար

Բնական յոգուրտ – 100 գր

Մայոնեզ – 1 լրիվ ճ. գդ.

Տաբասկո սոուս – մի քանի կաթիլ

Աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Աղ՝ ըստ ճաշակի

 

Տապակած մանդարինով և ծովախեցգետնի ձողերով աղցան

Պատրաստման եղանակը

Ծովախեցգետնի ձողիկները կտրատում ենք բարակ երկարաձև:

Ձուն պինդ խաշում ենք, կտրատում խոշոր խորանարդների և ավելացնում ծովախեցգետնի ձողիկներին:

Մանդարինը բաժանում ենք պճեղների, մաքրում սպիտակ երակներից և տապակում ձիթայուղի մեջ՝ մեկական րոպե յուրաքանչյուր կողմից:

Լցնում ենք բալզամիկ քացախն ու շարունակում տապակել մինչ այն կգոլորշիանա: Դա կտևի մոտ 1-2 րոպե:

Մանդարիններն ավելացնում ենք աղցանին և համեմում աղով:

Թասի մեջ միախառնում ենք յոգուրտը, մայոնեզը, Տաբասկոն և սև պղպեղը ու ստացված թանձրուկը լցնում աղցանի վրա:

Մատուցելիս կարելի է զարդարել նռան հատիկներով:

 

Ամենայն բարիք և բարի ախորժակ


Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

Բարի ախորժակ