Նյուդի սպանախից և ռիկոտայից ՝ լոլիկի սոուսի մեջ

Ողջույն ընկերներ

Այսօր ձեզ հետ կիսվելու եմ նյուդիի՝ Տոսկանայի տարածաշրջանի շատ հեշտ պատրաստվող, անչափ համեղ ու թեթև բաղադրատոմսով:

Նյուդի նշանակում է մերկ. այսինքն՝ սա ռիկոտայից և սպանախից ռավիոլի է, բայց առանց պաստայի՝ առանց հագուստի ☺️

Եվ այսպես, մեզ հարկավոր է.

 

Բաղադրիչները՝

Սպանախ – 200 գր

Ռիկոտա – 350 գր

Ձու – 1 հատ

Ալյուր – 100 գր

Պարմեզան պանիր – 2 ճ. գդ.

1 Կիտրոնի քերած ցեդրա

 

Սոուսի համար

Լոլիկ – 5 հատ

Սխտոր – 1 պճեղ

Ձիթապտղի յուղ – 2 ճ. գդ.

Կանաչ ռեհան – թարմ կամ չորացրած

Աղ՝ ըստ ճաշակի

Աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

 

Նյուդի սպանախից և ռիկոտայից ՝ լոլիկի սոուսի մեջ

Պատրաստման եղանակը

Սպանախը եռացնում ենք 2-3 րոպե և շուռ ենք տալիս քամիչի մեջ: Երբ այն կսառչի, լավ քամում ենք՝ ավելորդ հեղուկից ազատվելու համար, ապա շատ մանր կտրատում ենք:

Սպանախին ենք ավելացնում ռիկոտան, ձուն, ցեդրան, ալյուրը կամ սպիտակաձավար, մանր քերած պարմեզան: Կարող եք մի փոքր աղ ավելացնել, բայց զգույշ եղեք, որովհետև պարմեզանն արդեն աղի է:

Ջրով լի կաթսան դնում ենք կրակին: Մինչ ջուրը կեռա, պատրաստենք սոուսը: Հա, չմոռանաք վերջում ջրի մեջ մի փոքր աղ անել:

Հանում ենք լոլիկի կեղևները և դրանք բլենդերով մանրացնում խյուսի տեսքով: Եթե ձեռքի տակ բլենդեր չունեք, հանգիստ կարող եք լոլիկներն անցկացնել քերիչի խոշոր ատամներով:

Ստացված խյուսը լցնում ենք տապակի մեջ, ավելացնում մանր կտրատված սխտորը, ձիթապտղի յուղը, ռեհանի 2-3 տերև (եթե չորացրած է, ապա 0,5 թ. գդ.), համեմում ենք աղով և պղպեղով: Սոուսը թանձրացնելու համար եռացնում ենք մի քանի րոպե:

Սպանախային զանգվածից գնդիկներ ենք ստանում.

վերցնում ենք 1 ճ. գդ. զանգվածից, դրան ձեռքերով գնդիկի տեսք տալիս, թավալ տալիս ալյուրի մեջ և դնում պերգամենտի կամ տախտակի վրա:

Եփում ենք գնդիկները եռացող ջրում մի քանի րոպե րոպե: Հենց դրանք ջրի երես բարձրանան, ուրեմն պատրաստ են:

Այնուհետև դրանք հանում ենք և դնում սոուսով թավայի մեջ: Եփում ենք 1-2 րոպե և վերջ, էլեգանտ և թեթև ուտեստը պատրաստ է:

 

Ամենայն բարիք և բարի ախորժակ


Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

baro axorjak, xohanoc, baxadratoms, baxadratomser, baghadratoms, baghadratomser, բարի ախորժակ, բառի ախորժակ, բաղադտատոմ, բաղադրատոմսեր, խոհանոց