Թեթև աղցան թույլ աղը դրած սաղմոնով

Ողջույն ընկերներ

Այսօր կկիսվեմ շատ հեշտ, բայց միևնույն ժամանակ շատ նրբաճաշակ և պիկանտ աղցանի բաղադրատոմսով: Այն իդեալական կհամալրի ձեր տոնական ճաշացանկը:

Աղցանը զարմանալու աստիճան համեղ է, չի թողնում ծանրության զգացողություն և պատարստելու համար պահանջում է նվազագույն ջանք և ժամանակ:

Դե ինչ, մեզ անհրաժեշտ է.

 

Բաղադրիչները՝

Հազարի տարբեր տեսակներ – 1 կապ

Վարունգ – 3 հատ

Չերի լոլիկ – 10-12 հատիկ

Կարմիր և նարնջագուն բուլղարական պղպեղ – կեսական հատ

Թույլ աղը դրած սաղմոն – 150 գր.

Կարմիր սոխ – կես գլուխ

Սամիթ, մաղադանոս և համեմ – յուրաքանրյուրից մի քանի ճյուղ

 

Թանձրուկի համար

Մեղր – 1 թ. գդ.

Ձիթայուղ – 4-5 ճ. գդ.

Սոյայի սոուս – 1 ճ. գդ.

Հատիկավոր մանանեխ – 1 լիքը թ. գդ.

Աղ՝ ըստ ճաշակի

Թարմ աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

 

Պատրաստման եղանակը

Սկզբում պատրաստենք թանձրուկը

Բոլոր բաղադրիչները լցնում ենք փոքրիկ բանկայի մեջ և համեմում աղով ու պղպեղով:

Պինդ փակում ենք կափարիչն ու թաթահարում, որպեսզի բոլոր բաղադրիչները լավ միախառնվեն:

Թասի մեջ լցնում ենք կտրատված հազարը, կանաչեղենը, բանջարեղենը, բարակ կիսալուսնաձև կտրատված սոխը և սաղմոնի բարակ շերտերը:

Ավելացնում ենք թանձրուկը, խառնում, աղցանը տեղափոխում մատուցման ափսեի մեջ և անմիջապես էլ մատուցում:

Ցանկության դեպքում կարելի է զարդարել քունջութի թեթև բոված սերմերով:

 

Ամենայն բարիք և բարի ախորժակ


 

Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

Բարի ախորժակ