Թեթև աղը դրած վարունգներ չոր եղանակով

Ողջույն ընկերներ

Այսօր ձեզ հետ կկսիվեմ շատ հետաքրքիր բաղադրատոմսով՝ ինչպես կես ժամվա ընթացքում չոր եղանակով պատրաստել թեթև աղը դրած վարունգներ:

Մոռացեք աղաջրի և բանկաների մասին:

Վարունգները ստացվում են խրթխրթան՝ հագեցած սխտորի, պղպեղի և սամիթի բույրերով:

Պատրաստվում են ակնթարթորեն և ակնթարթորեն էլ անհետանում են:

 

Բաղադրիչները՝

Վարունգ – 1 կգ

Սամիթ – 1 կապ

Սխտոր – 4-5 պճեղ

Չիլի պղպեղ – 1 հատ

Աղ – 1 թ. գդ.

Աղացած համեմի սերմ – 0.5 թ. գդ.

Քրքում – 1/3 թ. գդ.

Աղացած սև պղպեղ – 1/3 թ. գդ.

 

Պատրաստման եղանակը

Լվանում ենք վարունգներն ու կտրում պոչերը:

Վարունգները դասավորում ենք zip փականով սննդի տոպրակի մեջ, այնտեղ ավելացնում կտրատված չիլի պղպեղը, սխտորը, սամիթն ու բոլոր համեմունքները:

Թեթև աղը դրած վարունգներ, Թեթև աղը դրած վարունգ, վարունգ, վարունգներ, մարինադ, աղը դրած վարունգներ, աղը դրած վարունգ, թթու վարունգ, ինչպես աղը դնել վարունգները Թեթև աղը դրած վարունգներ չոր եղանակով

 

Փակում ենք տոպրակն ու լավ թափահարում, որպեսզի բոլոր բաղադրիչները միախառնվեն:

Թողնում ենք սենյակային ջերմաստիճանում մոտավոր 1 ժամ՝ ժամանակ առ ժամանակ թափահարելով տոպրակը:

Դրանից հետո մեր տոպրակը մեկ օրով ուղարկում ենք սառնարանը և վերջ, վարունգները պատրաստ են:

Ամենայն բարիք և բարի ախորժակ

 

Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

  Բարի ախորժակ