Եփովի կրեմով և հատապտուղներով տարտ

Սիրելի ընկերներ, այսօր ես ուզում եմ ձեզ հետ կիսվել հիանալի տարտի բաղադրատոմսով, որը շատ հեշտ է պատրաստվում, բայց, միևնույն ժամանակ, շատ նրբաճաշակ ու համեղ է: Անպայման պատրաստեք այն տոնական սեղանի համար, և ձեր հյուրերի հիացմունքը չի ստիպի երկար սպասել:

Դե ի՞նչ, գնացինք

Եվ այսպես, խմորի համար մեզ անհրաժեշտ է.

տարտ, տարթ, թարթ, տարտ հատապտւողներով, տարտ եթած կրեմով Տարտ  
Սա փխրուն խմորի հեշտ տարբերակ է, որը կարելի է օգտագերծել ցանկացած պիրոգի դեպքում: Իմիջայլոց, հետո ես ձեզ հետ կկիսվեմ այս նույն խմորով պատրաստված ձկան պիրոգի բաղադրատոմսով:
տարտ, թարթ, տարտ եփած կրեմով և հատապտուղներով Տարտ

Պատրաստում ենք խմորը.

Փափուկ սերուցքային կարագը շաքարի փոշու հետ ձեռքի հարիչով (վենչիկով) լավ հարեք:

Ավելացրեք ձուն և մի գդալ սառը ջուր (եթե ձուն փոքր է, ավեալցրեք ևս մեկ գդալ ջուր):

Լավ խառնեք: Աստիճանաբար ավելացրեք ալյուրը՝ գդալով լավ խառնելով:

Պատրաստեք ֆորման: Ես օգտագործում են հատուկ տարտի համար նախատեսված ձևավոր կողքերով ֆորման:

տարտի ֆորմա Սովորաբար ֆորմայի բարձրությունը 4 սմ է:

Խմորը ձեռքերով լավ տարածեք ֆորմայի մեջ՝ չմոռանալով կողքերի մասին:

Տեղափոխեք սառնարան՝ ամենաքիչը 30-40 րոպեով:

 

Եփովի կրեմով և հատապտուղներով տարտ

 

Պատրաստում ենք կրեմը.

Դեղնուցը, շաքարավազը, վանիլինը, ալյուրը և կաթի մոտ մեկ երրորդը ձեռքի հարիչով լավ հարեք՝ մինչև կստանաք միատարր զանգված: Մնացած կաթը մի թեթև տաքացրեք կաթսայի մեջ և ավելացրեք զանգվածին՝ արագ խառնելով և կրկին դրեք ցածր կրակին:

Կրեմը հանում ենք կրակի վրայից և թողնում մի փոքր սառչի (մոտ 6-7 րոպե): Այնուհետև ավելացնում ենք կտորներով կտրատված կարագը և վենչիկով լավ խառնում ենք, որպեսզի այն միախառնվի կրեմի հետ:

Պատրաստի տաք կրեմը պետք է ծածկել սննդային թաղանթով:

Այստեղ կա շատ կարևոր նրբություն. կրեմը ծածկեք սննդային թաղանթով այնպես, որ թաղանթը դիպչի կրեմի մակերեսին, որպեսզի սառչելիս վերևից կեղև չձևավորվի:

  տարտԵրբ կրեմը կդառնա գոլ, այն պետք է դնել սառնարանը:

Ֆորմայով խմորը հանեք սառնարանից և պատառաքաղով ծակծկեք մի քանի տեղից:

Ծածկեք այն կալկայով (ես այն նախօրոք լավ ճմռում եմ, որ ավելի հարթ նստի): Վրան պետք է լավ ծանրություն լցնենք՝ չմոռանալով կողքերի մասին: Սովորաբար այս նպատակով ես օգտագործում եմ լոբի կամ սիսեռ: Սա անհրաժեշտ է, որպեսզի թխվելիս խմորը չուռչի:

Խմորը տեղափոխում ենք 180°C-ի տակ նախապես տաքացրած ջեռոցը 15-20 րոպեով, այնուհետև հանում ենք վրայի ծանրությունն ու թուղթը և շարունակում թխել ևս 5-7 րոպե՝ մինչև ձեր խմորը մի թեթև կկարմրի:

Կողմնորոշվեք ըստ ձեր ջեռոցի. թխվելու յուրաքանչյուր ժամանակը գրվում է մոտավոր:

Պատրաստի կորժն ամբողջությամբ սառեցրեք:

 

Եփովի կրեմով և հատապտուղներով տարտ

 

Շոկոլադն ու կաթը ջրային գոլորշիի վրա կամ միկրոալիքային վառարանում հալեցրեք: Վրձինի օգնությամբ կորժն ամբողջությամբ պատեք շոկոլադով և դրեք սառնարանում, որպեսզի շոկոլադը սառչի:

Այստեղ շոկոլադը ոչ միայն համի համար է, այլև պաշտպանից դեր է խաղում, այսինքն՝ թույլ չի որպեսզի կորժը կրեմից թրջվի և փափկի:

Կրեմը լցրեք կորժի վրա և հարթեցրեք: Վրան շարեք մոշի հատիկները:

Վուալյա! Տարտը պատրաստ է:

տարտ

P.S. Չմոռանաք մեկնաբանություններում կիսվել՝ ինչպես ձեզ մոտ ստացվեց և պահպանել բաղադրատոմսը՝ սեղմելով վերնագրի ներքևի նշանը:

 
Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

  Բարի ախորժակ