Ռատատույ. հրաշալի ուտեստ ֆրանսիական խոհանոցից

Ողջույն ընկերներ

Պահքի մենյուում բազմազանություն մտցնելու համար, ուզում եմ կիսվել ֆրանսիական խոհանոցի հրաշալի ուտեստի՝ Ռատատուի բաղադրատոմսով:

Դասական բաղադրատոմսով բաղադրիչները կտրատում էին և շոգեխաշում մեծ թավայի մեջ՝ մինչ պատրաստ լինելը:

Շրջանակներով կտրատված և տապակի մեջ շրջանակաձև գեղեցիկ դասավորված բանջարեղեններ տապակվում է ջեռոցում. հենց սա է Ռատատույի ժամանակակից ինտերպրիտացիան:

Ուտեստը բավականին տպավորիչ տեսք ունի, այնպես որ այն կարելի է մատուցել ոչ միայն ընտանեկան, այլև տոնական ընթրիքի ժամանակ:

 

Եվ այսպես, մեզ հարկավոր է.

 

Բաղադրիչները՝

Սմբուկ – 3 հատ

Լոլիկ – 4 հատ

Դդմիկ – 3 հատ

Սխտոր – 2 պճեղ

Բուսայուղ – 5 ճ. գդ.

Պրովանսի խոտաբույսերի համեմունք – 1 թ. գդ.

Աղ՝ ըստ ճաշակի

Աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

 

Սոուսի համար

Բուլղարական կարմիր պղպեղ – 2 հատ

Լոլիկ – 3-4 հատ

Սոխ – 1 հատ

Բուսայուղ – 2 ճ. գդ.

Աղ՝ ըստ ճաշակի

Աղացած սև պղեղ՝ ըստ ճաշակի

   

Ռատատույ. հրաշալի ուտեստ ֆրանսիական խոհանոցից

Պատրաստման եղանակը

Նախ պատրաստենք սոուսը

Կրակի վրա խորովում ենք բուլղարական պղպեղը: Եթե չեք ուզում կրակի վրա խորովել, դրեք 220° ջերմաստիճան ջեռոցը:

Մաքրում ենք պղպեղը և շատ մանր կտրատում:

Այնուհետև մանրացնում ենք սոխը և շոգեխաշում ենք բուսայուղի մեջ. ուշադիր եղեք, որ սոխը շատ չկարմրի:

Լոլիկները մաքրում ենք կեղևից, մանր կտրատում և լցնում սոխի վրա: Շոգեխաշում ենք 5-6 րոպե, այնուհետև զանգվածին ավելացնում բուլղարական պղպեղը և շարունակում շոգեխաշել ևս մի քանի րոպե: Համեմում ենք աղով և պղպեղով:

Եթե ցանկանում ենք միասեռ զանգված ստանալ, ապա սոուսը կարող եք հարել ձեռքի բլենդերով: Ես ինքս դա չեմ անում:

Իսկ հիմա անցնենք ուտեստի մնացած բաղադրիչներին:

Կեղևով սմբուկներն ու դդմիկները կտրատում ենք մոտ 2 մմ հաստությամբ շրջանակների:

Ուշադրություն, կարևոր նյուանս՝

վերցրեք այնպիսինները, որոնք մոտավորապես նույն հաստությունն ու երկարությունն ունեն:

Լոլիկները նույնպես կտրատում ենք շրջանակաձև:

Թասի մեջ խառնում ենք ձիթայուղը, մանր կտրատված սխտորը, պրովանսյան համեմունքները, աղն ու պղպեղը:

Վերցնում ենք խորը տապակ, լցնում ենք ողջ սոուսը, վրան հերթագայելով շարում ենք սմբուկը, լոլիկն ու դդմիկները:

Բանջարեղենի վրա լցնում ենք սխտորով և խոտաբույսերով ձիթայուղը:

Տապակը ծածկում ենք ֆոլգայով և դնում 200° ջերմաստիճան տաքացրած գազօջախը՝ 1 ժամով: Այնուհետև հանում ենք ֆոլգան և շարունակում ենք տապակել ևս 15-20 րոպե:

Վուալյա, համեղ ու անուշաբույր ուտեստը պատրաստ է:

 

Ամենայն բարիք և բարի ախորժակ


Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

baro axorjak, xohanoc, baxadratoms, baxadratomser, baghadratoms, baghadratomser, բարի ախորժակ, բառի ախորժակ, բաղադտատոմ, բաղադրատոմսեր, խոհանոց