Հավով ռուլետ

Ողջույն, ընկերներ

Այսօր մեզ մոտ հավի կրծքամսով ռուլետ է՝ միջուկով:

Այն բավականին հեշտ է պատրաստվում՝ նվազագույն թվով բաղադրիչներով, բայց ստացվում է շատ գեղեցիկ և տոնական:

Այս ուտեստը կարելի է մատուցել ինչպես տաք վիճակում՝ ինչ-որ մի գարնիրի հետ որպես հիմնական ուտեստ, այնպես էլ սառը վիճակում՝ որպես օրիգինալ խորտիկ:

Միջուկը կարող է լինել ձեր հայեցողությամբ. օգտագործեք այն, ինչ ձեզ դուր է գալիս, օրինակ՝ սունկ, բուլղարական պղպեղ, ընկուզեղեն, կաթնաշոռ և սալորաչիր:

Այս անգամ ես կպատրաստեմ սպանախով և ֆետա պանրով:

Եվ այսպես, մեզ պետք կգա.

 

Բաղադրիչները՝

Հավի կրծքամիս - 1կգ

Սպանախ - 200 գր.

Ֆետա պանիր - 150-200 գր.

Թթվասեր - 200 գր.

Դիժոնյան մանանեխ - 1 ճ. գդ.

Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Չորացրած կանաչի՝ ծիտրոն, օրեգանո, ռեհան՝ ըստ ճաշակի

 

Հավով ռուլետ

Պատրաստման եղանակը

Լվանում ենք հավի կրծքամիսն ու չորացնում թղթե սրբիչով:

Հորիզոնական կտրում ենք կրծքամիսը շերտերի:

Յուրաքանչյուր շերտը ծածկում ենք սննդային թաղանթով և թեթև ծեծում երկու կողմից: Զգուշ եղեք, որպեսզի կրծքամսի կտորների վրա անցքեր չառաջանան:

Ֆոլգայի վրա շարում ենք ստացված մսի կտորներն այնպես, որ դրանցից ամեն մեկի եզրը գա մյուսի վրա՝ ինչպես ցույց է տրված նկարում:

հավով ռուլետ, ռուլետ, կրծքամիս, հավի կրծքամիս, սպանախ, ֆետա պանիր, հավի ռուլետ պանրով, հավի ռուլետ սպանախով Հավով ռուլետ

 

Համեմում ենք պղպեղով, չորացրած կանաչիներով: Մի ավելացրեք աղ, եթե պատրաստում եք ֆետա պանրով, իսկ եթե օգտագործում եք այլ անալի պանիր, ավելացրեք աղն ըստ ձեր ճաշակի:

Լվանում ենք թարմ սպանախն ու սրբիչով չորացնում: Այնուհետև սպանախի տերևները շարում կրծքամսի վրա, փշրում ֆետա պանիրն ու զգուշորեն փաթաթում ռուլետի պես:  

Ռուլետի վրա բոլոր կողմերից քսում ենք թթվասերով և մանանեխով պատրաստված սոուսը:

Կարող եք նաև ռուլետն ամուր կապել խոհարարական թելով, սակայն սովորաբար բավական է միայն այն ֆոլգայի մեջ փաթաթելը:

Տապակում ենք ջեռոցում 40-50 րոպե՝ 200° ջերմաստիճանում:

Ռուլետը կտրելուց առաջ թողեք, որ այն մի փոքր հանգստանա:

Ահա և վերջ:

Ամենայն բարիք և բարի ախորժակ


Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

Բարի ախորժակ