Կանաչ լոբով և լոլիկով ուտեստ

Ողջույն ընկերներ

Այսօրվա ուտեստը լինելու է կանաչ լոբով:

Առհասարակ կանաչ լոբի շատ եմ սիրում. այն ունի ցածր կալորիականություն, շատ հարուստ է վիտամիններով, ինչի շնորհիվ ամրացնում է առողջությունը և օգնում օրգանիզմին պայքարել ինֆեկցիաների դեմ:

Կանաչ լոբին պարունակում է բավականին հազվագյուտ վիտամին K, որն անհրաժեշտ է արյան նորմալ մակարդման և կալցիումի յուրացման համար: Կանաչ լոբուց պատրաստված ուտեստները հիանալի են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են վարել առողջ ապրելակերպ:

Ես սեզոնին հավաքում եմ կանաչ լոբու իմ պաշարը, սառեցնում այն և պատրաստում կլոր տարի:

Եվ այսպես.

 

Բաղադրությունը՝

Կանաչ լոբի – 600-700 գր.

Լոլիկ – 2 հատ

Սոխ – 2 գլուխ

Սխտոր 2-3 պճեղ

Համեմ և մաղադանոս – 1 կապ

Բուսայուղ – 80 գր.

Աղացած կարմիր պղպեղ – 0.5 թ. գդ.

Խմելի սունելի – 0.5 թ. գդ.

Աղ՝ ըստ ճաշակի

 

Կանաչ լոբով և լոլիկով ուտեստ

Պատրաստման եղանակը՝

Լվանում ենք լոբին և անկյունագծով շատ բարակ կտրում այն:

Եփում ենք և շուռ տալիս քամիչի մեջ. թողնում ենք, որ ջուրը քամվի:

Կտրատում ենք սոխը՝ բարակ կիսալուսնաձև:

Մեծ տապակի մեջ տաքացնում ենք բուսայուղը և տապակում սոխը՝ մինչ ոսկեգույն դառնալը:

Լոլիկները թողնում ենք եռացրած ջրի մեջ 1-2 րոպե, հեռացնում կաշին և խորանարդաձև կտրատում:

Սոխին ավելացնում ենք խաշած լոբին, լոլիկը, սխտորն ու համեմունքները:

Խառնելով եփում ենք ևս 5 րոպե: Վերջում ավելացնում ենք մանր կտրատված կանաչին և վերջ, լոբին պատրաստ է:

 

Արագ, հեշտ և անչափ համեղ

Ամենայն բարիք և բարի ախորժակ


Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

Բարի ախորժակ