Սնկով կրեմ ապուր

Ողջույն, ընկերներ

Այսօր Ձեզ հետ կկսիվեմ սնկով կրեմ ապուրի շատ պարզ բաղադրատոմսով:

Այն շատ նուրբ ու անուշաբույր է ստացվում՝ խիտ կրեմային տեքստուրայով և, գլխավորը, պատրաստման համար նվազագույն ժամանակ է պահանջում:

 

Այսպես, մեզ անհրաժեշտ է.

Բաղադրատոմսը՝

 

Շամպինիոններ - 700 գր.

Կարտոֆիլ - 2 հատ (միջին)

Սոխ - 1 հատ

Կարագ - 20 գր.

Բուսայուղ - 2 ճ. գդ.

Սերուցք 10% կամ 20% - 200 գր.

Մշկընկույզ - 1/3 թ. գդ.

Աղացած սև պղպեղ - 1/3 թ. գդ.

Աղ՝ ըստ ճաշակի

 

Սնկով կրեմ ապուր

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը խորանարդաձև կտրատում ենք, լցնում կաթսայի մեջ, ավելացնում ջուրն այնպես, որ այն ծածկի կարտոֆիլը և դնում ենք եփվելու:

Այդ ընթացքում լվանում ենք սունկը, չորացոնում և կտրատում:

Մանրացնում ենք սոխը:

 

Տապակի մեջ լցնում ենք բուսայուղը, ավելացնում կարագը և դրա մեջ տապակում սոխը: Ավելացնում ենք սունկն ու շոգեխաշում այնքան, մինչև կգոլորշիանա ողջ խոնավությունը:

Կարտոֆիլը եփվելուց հետո մենք դրա ջրի մի մասը լցնում ենք առանձին ամանի մեջ: Այդ արգանակը մեզ կարող է անհրաժեշտ լինել ապուրը ցանկալի խտության հասցնելու համար:

Կարտոֆիլին ավելացնում ենք սունկն ու սոխը և բլենդերի օգնությամբ ստանում խյուս:

Խյուսին ավելացնում ենք սերուցքն ու դնում միջին կրակի վրա, որպեսզի ապուրը տաքանա, բայց ոչ մի դեպքում այն չենք եռացնում. հակառակ դեպքում սերուցքը կկտրվի:

Եթե ապուրը խիտ է ստացվել, ավելացրեք կարտոֆիլի արգանակն ու բերեք այն խտության, որը ձեզ է դուր գալիս:

Համեմում ենք աղով, պղպեղով, ավելացնում մշկընկույզն ու վերջ, ապուրը պատրաստ է:

Շատ հեշտ և արագ)))

Մատուցելիս կարող եք զարդարել տապակած սնկի շերտերով և մաղադանոսի տերևով:

Բարի ախորժակ


Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

   

Բարի ախորժակ