Դդմի ցուկատներ. չափազանց համեղ և անուշաբույր

Ողջույն ընկերներ

Դդմի սեզոնին ես փորձում եմ հնարավորինս հաճախ տարբեր ուտեստներ պատրաստել այս հիանալի բանջարեղենից, որն այնքան հարուստ է վիտամիններով և միկրոէլեմենտներով:

Այսօր ձեզ հետ կիսվելու եմ դդմի՝ չափազանց համեղ և անուշաբույր ցուկատների բաղադրատոմսով:

Միանգամից ասեմ, որ ես շաքարավազի մեծ սիրահար չեմ, այնպես որ աշխատում եմ այն միշտ ավելի քիչ օգտագործել, քան նշված է ավանդական բաղադրատոմսերում՝առավել ևս, որ դդումն ինքնին արդեն քաղցր է, այնպես որ, հավատացեք, իմ նշած քանակը լրիվ բավարար է:

 

Եվ այսպես, մեզ անհրաժեշտ է.

 

Բաղադրիչները՝ (1 կգ դդումի համար)

Դդում

Շաքարավազ – 500 գր.

Ջուր – 200 մլ

Նարինջ կամ կիտրոն – 1 հատ

Դարչինի փայտիկ – 1 հատ

Դդմի ցուկատներ. չափազանց համեղ և անուշաբույր

Պատրաստման եղանակը

Լվանում ենք դդումը, մաքրում կորիզներից և կտրատում կամ միջին չափսի խորանարդների, կամ ոչ շատ բարակ շերտերի. տեսեք՝ ինչպես է ավելի շատ ձեզ դուր գալիս:

Դդումը դնում ենք մեծ կաթսայի կամ թասի մեջ, ինչի մեջ, սովորաբար, մուրաբա եք եփում:

Քերում ենք նարնջի կամ կիտրոնի ցեդրան, այնուհետև քամում հյութը: Դրանք ավելացնում ենք դդումին:

Առանձին կաթսայի մեջ խառնում ենք ջուրն ու շաքարավազը, կաթսան դնում ենք կրակին և օշարակ եփում՝ պարբերաբար խառնելով, որպեսզի շաքարավազը լուծվի:

Եռալուց հետո օշարակը եփում ենք ևս 5 րոպե. այն պետք է դառնա բաց մեղրագույն:

Այնուհետև օշարակը լցնում ենք դդումով կաթսայի մեջ և այն դնում միջին կրակին: Եռալուց հետո եփում ենք 8-10 րոպե:

Անջատում ենք կրակն ու դդումը 5-6 ժամով թողնում օշարակի մեջ: Ինչից հետո կաթսան կրկին դնում ենք կակին և նորից եփում 8-10րոպե եփում, հանում ենք կրակի վրայից և թողնում լրիվ սառչի:

Դդմի կտորները հանում ենք օշարակի միջից ու լցնում դրանք քամիչի մեջ՝ ավելորդ հեղուկից ազատվելու համար: Ես այդպես թողնում եմ մոտ երկու ժամ:

Այնուհետև դդումը դնում ենք չիր պատրաստող սարքի մեջ ու չորացնում ամբողջ գիշեր՝ թույլ ռեժիմի տակ:

Եթե դուք չունեք չիր պատրաստող սարք, ապա կարելի է տապակի վրա պերգամենտ, դդումները շարել վրան և ջեռոցում չորացնել մոտ 2-3 ժամ՝ 130° ջերմաստիճանում:

Դդմի ցուկատներ. չափազանց համեղ և անուշաբույր

Պատրաստի ցուկատները գրեթե չեն կպչում մատներին, բայց, միևնույն ժամանակ, պետք չէ դրանք շատ չորացնել: Ճիշտ պատրաստված ցուկատները միշտ պլաստիկ են, լավ ճկվում են, բայց չեն պարունակում ավելորդ խոնավություն:

Ցուկատները լցնում ենք ցելոֆանի կապ zip-տոպրակի մեջ, ավելացնում 1 ճ. գդ. կրախմալ, փակում ենք տոպրակն ու լավ թափահարում այն, որպեսզի դդմիկի յուրաքանչյուր կտոր պատվի օսլայով: Այսպես դրանք ավելի երկար են պահպանվում:

Հետո դդմիկները հանում ենք տոպրաից և լցնում այն տարայի մեջ, որտեղ նախատեսում եք դրանք պահել:

Կարող եք դրանք դնել սառնարանում կամ խորդանոցում:

 

Ամենայն բարիք և բարի ախորժակ


Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

Բարի ախորժակ