Սաղմոն սպանախով` նուրբ սերուցքային սոուսի մեջ

Ողջույն ընկերներ

Այս բաղադրատոմսն իդեալական է, երբ պետք է տպավորել նրբաճաշակ ընթրիքով, բայց ժամանակ քիչ ունեք. ընդամենը կես ժամ և ռեստորանային մակարդակի ուտեստը պատրաստ է:

Խորհուրդ. եթե գնել եք սառեցված սաղմոն, թողեք, որ այն ամբողջությամբ հետ գա՝ ընդ որում ոչ թե սենյակային ջերմաստիճանում, այլ հենց սառնարանում. այդպես ձուկը կպահպանի անհրաժեշտ խոնավությունն ու հյութալի կստացվի: Սպանախը կարող է լինել ինչպես թարմ, այնպես էլ սառեցված:

 

Եվ այսպես, մեզ անհրաժեշտ է.

 

Բաղադրիչները՝

Սաղմոնի ֆիլե – 4 կտոր

Սոխ – 1 ոչ մեծ գլուխ

Սխտոր – 5 պճեղ

Չոր սպիտակ գինի – 100 մլ

Սերուցք 20% - 150 մլ

Սպանախ – 150 գր.

Քերած պարմեզան – 2 ճ. գդ.

Կիտրոն – 1 հատ

Թարմ բազիլիկ (կանաչ ռեհան) – մի քանի տերև

Աղ՝ ըստ ճաշակի

Թարմ աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

 

Սաղմոն սպանախով` նուրբ սերուցքային սոուսի մեջ

Պատրաստման եղանակը.

Ձիթայուղը տաքացնում ենք մեծ թավայի մեջ՝ միջին կրակի վրա: Սաղմոնի ֆիլեն երկու կողմերից համեմում ենք աղով և սև պղպեղով, դնում թավայի մեջ՝ կաշվով վերև և տապակում 2-3 րոպե, ինչից հետո շրջում ենք և տապակում ևս 2 րոպե:

Ֆիլեն դնում ենք թղթե սրբիչի վրա՝ ավելորդ յուղից ազատվելու համար: Ցանկության դեպքում կարող եք զգուշորեն հանել կաշին:

Այս նույն թավայի մեւ տապակում ենք մանր կտրատված սոխն ու սխտորը՝ մինչև ոսկեգույն դառնալը: Լցնում ենք գինին և 1-2 րոպե լավ եփ տալիս:

Ցածրացնում ենք կրակը, լցնում սերուցքը և համարյա հասցնում եռման աստիճանի: Այնուհետև ավելացնում ենք կտրատված սպանախը (չմոռանաք նախօրոք այն լվանալ) և եփում 1 րոպե, որպեսզի սպանախի տերևները մի փոքր փափկեն:

Ավելացնում ենք բարակ կտրատված կիտրոնի շերտերը, սոուսի վրա շաղ ենք տալիս քերած պարմեզանը և խառնում մինչ այն կհալչի:

Համեմում ենք աղով, սև պղպեղով, սոուսի մեջ դնում տապակած սաղմոնն ու տաքացնում ենք մեկ րոպեի ընթացքում:

Բազիլիկը տերևները պատառոտում ենք և շաղ տալիս ձկան վրա:

Ամենայն բարիք և բարի ախորժակ


Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

  Բարի ախորժակ