Միջերկրյածովյան բլիթներ

Ողջույն ընկերներ

Այսօր ձեզ հետ կիսվելու եմ հանգստյան օրվա նախաճաշի բաղադրատոմսով:

Ի՞նչու հանգստյան օրվա…Որովհետև հենց այդ ժամանակ կարող ենք մեզ թույլ տալ առանց շտապելու խոհանոցում գտնվել և հապճեպ ու սովորական նախաճաշի փոխարեն ընտանիքի անդամներին հաճույթ պատճառել նոր ու հետաքրքիր ուտեստով:

Եվ այսպես, մեզ անհրաժեշտ է.

 

Բաղադրիչները

Ձու – 1 հատ

Տաք ջուր – 80 մլ

Ալյուր – 150-160 գր.

Արագ լուծվող խմորիչ (ինձ մոտ Սափ-Մոմենտ է) – 1 թ. գդ.

Քերած պարմեզան – 2 ճ. գդ.

Ռիկոտա – 100 գր.

Մոցարելլա կամ սուլուգունի – 100 գր.

Չերի լոլիկ – 8-10 հատ

Աղացած սև պղպեղ – ¼ թ. գդ.

Աղ – 1 պտղունց

 

Միջերկրյածովյան բլիթներ

Պատրաստման եղանակը

Թասի մեջ վենչիկով հարում ենք ձուն՝ աղով և սև պղպեղով: Ավելացնում ենք քերած պարմեզանը:

Ալյուրի մեջ խառնում ենք խմորիչը և ալյուրի կեսը լցնում ձվի վրա:

Խառնում ենք, ավելացնում ջուրն ու լցնում ալյուրի մյուս կեսը:

Ստացված խմորը պետք է ունենա կեքսի խմորի նման կոնսիստենցիա. ոչ հեղուկ և ոչ էլ շատ թանձր:

н8бабли2не8, nrbablit, nrbablitner, blinchik, blin, նևշրբաբլիթ, նրբաբլիտներ, փանքեյք, նախաճաշ, նախաճաշի բաղադրատոմս, բլին, բլինչիկ Միջերկրյածովյան բլիթներ

   

Անհրաժեշտության դեմքում ավելացրեք ջուր կամ ալյուր:

Թասը ծածկում ենք սրբիչով և թողնում, որ խմորը 10 րոպե հանգստանա:

Չերի լոլիկները բաժանում ենք 8 մասի, մոցարելլան կտրում մանր խորանարդների և ավելացնում խմորին:

Խմորի մեջ մանրացնում ենք ռիկոտան, լցնում օրեգանոն: Եթե ունեք թարմ կանաչ ռեհան, հանգիստ դա էլ ավելացրեք: Զանգվածը զգուշորեն խառնում ենք:

Ջեռոցի տապակը ծածկում ենք պերգամենտով, խմորը դնում ենք բաժիններով՝ յուրաքանչյուրը 1 լիքը ճաշի գդալ 

н8бабли2не8, nrbablit, nrbablitner, blinchik, blin, նևշրբաբլիթ, նրբաբլիտներ, փանքեյք, նախաճաշ, նախաճաշի բաղադրատոմս, բլին, բլինչիկ Միջերկրյածովյան բլիթներ

   

Թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտավոր 20-25 րոպե:

Ահա և վերջ, մեր նախաճաշը պատրաստ է:

Ամենայն բարիք և բարի ախորժակ


Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

  Բարի ախորժակ