Քամած մածունով և սև թթով աղանդեր

Ողջույն ընկերներ, այսօր կպատրաստենք թեթև ու շատ արագ պատրաստվող աղանդեր՝ հատուկ նրանց համար, ովքեր դիետա են պահում, բայց չեն կարողանում հրաժարվել քաղցրից:

աղանդեր, աղանդեր, քաղցր, դեսերտ, թխվածք, դեսերտ, դիսերտ, դեսեռտ, դիսեռտ, դիետա, մածուն, քամած մածուն, մածնով, մածունով, Десерт, Dessert, desert, matsun, macun, թութ, tut, բաղադրատոմս, baxadratoms, baghadratoms, бахатратомс Աղանդերի բաղադրատոմսը

 

Պատրաստման եղանակը

Քամած մածունն ու շաքարի փոշին պետք է ձեռքի հարիչով (այսինքն` վենչիկով) լավ խառնել: Մի օգտագործեք միքսեր, որպեսզի զանգվածը չջրիկանա:  Եթե դիետա եք պահում, շաքարի փոշին կարող եք փոխարինել 2 թ. գդ. մեղրով: Այնուհետև պետք է հեռացնեք թթի պոչերը: Պոչերը ես հեռացնում եմ մկրատով՝ հատիկ-հատիկ կտրատելով…հա, չմոռանաք ձեռնոցի մասին)))

Փաստորեն ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ :)  նույնիսկ ամենահեշտ ուտեստն ունի իր թաքնված դժվարությունները: Այսինքն` դժվարը դժվար չէ, այլ` ժամանակատար ու ձանձրալի, իսկ ես իմ բոլոր բաղադրատոմսերը ձգտում եմ պարզեցնել և հեշտացնել, բայց այստեղ այդպես չստացվեց)))

Հետո մատուցելու համար նախատեսված բաժակի մեջ շերտերով ավելացրեք մածունն ու թութը:

Քամած մածունով և սև թթով  աղանդեր կարելի է պատրաստել սեզոնային ցանկացած հատապտղով:

Քանի որ ես ինքս սև թթի սիրահար եմ, ու դրա սեզոնը շարտ կարճ է տևում, այս ընթացքում պատրաստում եմ հենց սև թթով: Ասեմ ավելին՝ երբեմն նույնիսկ ձմռանն եմ պատրաստում՝ օգտագործելով սև թթի մուրաբան:

Դրա համար մուրաբայի միջից հատիկները քամիչի վրա եմ լցնում՝ ավելորդ հեղուկը հանելու համար: Մուրաբայով պատրաստելու դեպքում մածունի մեջ չեմ ավելացնում ոչ մեղր, ոչ շաքարի փոշի: Պատրաստի աղանդերի վրա վերջում երբեմն կարող եմ ավելացնել մանր կտրատված ընկույզ (ցանկացած ընկուզեղեն): Աղանդերը կարող եք լցնել ինչպես առանձին բաժակների մեջ, այնպես էլ մատուցել մեկ ընդհանուր ափսեով՝ որպես աղցան: Դե ինչ, աղանդերն արդեն պատրաստ է և ձեզ մնում է միայն այն վայելել:

Բարի ախորժակ


Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում