Բազուկով նախուտեստ

Ես բազուկի սիրահար եմ, ուստի այս հիանալի բանջարեղենի համար անընդհատ փնտրում եմ նոր բաղադրատոմսեր և պատրաստելու եղանակներ:

Շատերը բազուկ չեն սիրում, բայց շատ իզուր: Այն պարունակում է օրգանիզմի համար անհրաժեշտ միկրոէլեմենտներ, և դրա ամենօրյա օգտագործումը բարելավում է առողջությունը, հավատացեք 😉

Վերջերս բազուկը ջեռոցում եփելու շատ հետաքրքիր եղանակի մասին եմ կարդացել: Տվյալ ձևով բազուկն այնքան հիանալի համ ու հոտ է ստանում, որ կարելի է հենց այդպես եփած էլ ուտել, բայց մենք դրանից շատ պիկանտ նախուտեստ ենք պատրաստելու:

Այսպես, մեզ պետք է.

Բազուկ, բազուկով նախուտեստ, закуска, свекла Բազուկով նախուտեստ - բաղադրատոմսը

 

Պատրաստման եղանակը.

Այսպիսով, բազուկներից յուրաքանչյուրը դրեք 2 շերտ ֆոլգայի վրա:  

Վրան լցրեք մեկական թեյի գդալ բալզամիկ կրեմն ու մեղրը, համեմեք աղով:

Յուրաքանչյուր բազուկը փաթաթեք 2 շերտ ֆոլգայով և դրեք դրանք ջեռոցը՝ 180° աստիճանի տակ մոտավոր 40-60 րոպե (ընթացքում ստուգեք):

Մինչ բազուկը ջեռոցում է, պատրաստենք միջուկը:

Ամանի մեջ լցրեք պանիրը, յոգուրտը, կտրատված դդմի սերմերն ու խուրման: Համտեսեք, անհրաժեշտության դեպքում մի փոքր աղ ավելացրեք: Չնայած, եթե օգտագործում եք դոր բլյու պանիր, ապա աղ պետք չէ:

Արդեն սառած բազուկը կտրատում ենք շատ բարակ սլայսերով: Այդ նպատակով օգտագործեք «Մանդոլինա» հատուկ քերիչը: Ես ինքս պատրաստվում եմ դրանից ձեռք բերել. շատ հարմար սարք է խոհանոցում: Կցում եմ նկարը, որպեսզի հասկանաք՝ ինչի մասին է խոսքը:

քերիչ, սլայսեր, մանդոլինա  

Բազուկով նախուտեստ

Սլայսի մի կողմի վրա դրեք 1 թ. գդ. մեր միջուկից, հարթեցրեք և ծալեք:  

Ամրացեք փայտիկով, եթե սլայսն ինքնուրույն չի փակվում:

Դասավորեք ամանի մեջ և, ցանկության դեպքում, զարդարեք դդմի սերմերով ու մաղադանոսով կամ համեմով:

Վուալյա

Բարի ախորժակ

 
Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

Բարի ախորժակ