Ռուլետ օմլետից` սաղմոնով և ռիկոտայով

Ողջույն ընկերներ

Այսօր պատրաստելու ենք շատ համեղ և գունեղ նախուտեստ. ռուլետ օմլետից` թույլ աղը դրած սաղմոնով:

Նախուտեստը պարզ ու արագ է պատրաստվում և նույնքան էլ արագ անհետանում է սեղանից:

Ի դեպ, սաղմոնը ես ինքս եմ աղը դրել, անցեք հղումով և կարդացեք բաղադրատոմսը ☺️ Անպայման այն պատրաստեք, հաստատ չեք փոշմանի 😉

 

Բաղադրիչները՝

Օմլետի համար

Ձու – 4 հատ

Կաթ – 100 մլ

Աղ – 1/3 թ. գդ.

Աղացած սև պղպեղ – մի պտղունց

Կարագ՝ տապակելու համար

 

Միջուկի համար

Թույլ աղը դրած կարմիր ձուկ – 200 գր.

Ռիկոտա (կամ կաթնաշոռ) – 150 գր.

Կաթնաշոռային պանիր – 100 գր.

Թթու վարունգ – 200 գր.

Սամիթ - կես կապ

Մայոնեզ – 1-2 ճ. գդ.

Աղ – մի պտղունց

Ռուլետ օմլետից` սաղմոնով և ռիկոտայով

Պատրաստման եղանակը

Թասի մեջ վենչիկով հարում ենք ձուն, կաթը, աղն ու աղացած սև պղպեղը:

Մի փոքր կարագը տաքացնում ենք հաստ հատակով մեծ թավայի մեջ, դրա մեջ ենք լցնում հավկիթային զանգվածի կեսն ու տապակում:

Պետք չէ կափարիչով ծածկել թավան, որպեսզի օմլետը չբարձրանա. մեզ ավելորդ փքունություն պետք չէ:

Երբ օմլետը մի կողմից արդեն պատրաստ կլինի, շրջում ենք այն մյուս կողմ: Դրա համար մեզ պետք կգա հարմար բռնակով լայն հարթ կափարիչ. դրանով ծածկում ենք թավան, օմլետը շրջում կափարիչի վրա, ինչից հետո այն զգուշությամբ շուռ ենք տալիս թավայի մեջ:

Եթե կկարողանաք փայտե գդալով շրջել օմլետն այնպես, որ այն չպատռվի, ավելի լավ, հարկ չի լինի ավելորդ ավելորդ գլուխ ցավեցնել 😊

Նույն եղանակով տապակում ենք նաև երկրորդ օմլետը:

Իսկ հիմա պատրաստենք միջուկը.

Ռիկոտային ենք ավելացնում կաթնաշոռային պանիրը, խոշոր քերիչով անցկացրած վարունգները (քերելուց հետո դրանք պետք է քամել), մանրացված սամիթը, մայոնեզն ու աղը:

Օմլետի առաջին շերտին հավասարաչափ քսում ենք միջուկը (եթե զգում եք, որ միջուկը շատ է ստացվել, ամբողջը մի քսեք, որպեսզի փաթաթելիս կողքերից դուրս չգա), այնուհետև՝ ծածկում երկրորդ շերտով, վրան դնում բարակ սլայսերով կտրատված ձուկն ու ռուլետաձև պտտում:

    Ապխտած ձուկ, սաղմոն, կիսաապխտած սաղմոն, ապխտած սաղմոն, իշխան, kisaapxtast dzuk, kisaapxtast saxmon, apxtast saxmon, apxtast saghmon, apxtac saxmon, apxtac saghmon, kisaapxtac saxmon, kisaapxtast saghon, axy d8a] 4wuk, karmi8 dzuk, karmir dzuk, կարմիռ ձուկ, կարմիր ձուկ, omlet, rulet, օմլետ, ռուլետ, հետաքրքիր օմլետ, baxadratoms,xohanoc, baghadratoms, inch epel aysor, utest, blwg, blwger, blwgger, xohanocayin bloger, kitchen, խոհանոց, խոհանոցային, բլոգ, բլոգեր, ինչ եփել ասյսօռ, ձեր օգնականը խոհանոցում, dzer ognakan@ xohanocum, dzer ognakany xohanocum Ապխտած ձուկ, սաղմոն, կիսաապխտած սաղմոն, ապխտած սաղմոն, իշխան, kisaapxtast dzuk, kisaapxtast saxmon, apxtast saxmon, apxtast saghmon, apxtac saxmon, apxtac saghmon, kisaapxtac saxmon, kisaapxtast saghon, axy d8a] 4wuk, karmi8 dzuk, karmir dzuk, կարմիռ ձուկ, կարմիր ձուկ, omlet, rulet, օմլետ, ռուլետ, հետաքրքիր օմլետ, baxadratoms,xohanoc, baghadratoms, inch epel aysor, utest, blwg, blwger, blwgger, xohanocayin bloger, kitchen, խոհանոց, խոհանոցային, բլոգ, բլոգեր, ինչ եփել ասյսօռ, ձեր օգնականը խոհանոցում, dzer ognakan@ xohanocum, dzer ognakany xohanocum  

Ստացված ռուլետը փաթաթում ենք ֆոլգայի կամ սննդային թաղանթի մեջ և դնում սառնարանը՝ մի քանի ժամով կամ ամբողջ գիշեր:

Մատուցելուց առաջ ռուլետը զգուշորեն բաժանում ենք կտորների: Կարող եք մատուցել բարակ կտրատված կիտրոնով:

 

Ամենայն բարիք և բարի ախորժակ


Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

  Բարի ախորժակ