Կոլոլակ քյուֆթայի մսով

Բարի երեկո, սիրելի ընկերներ

Այսօր առաջարկում եմ պատրաստել հայկական կոլոլակով ապուր, բայց իմ ինտերպրիտացիայով:

Այն առաջացավ սպոնտան, այն բանից հետո, երբ իմ սառնարանում մի քիչ քյուֆթա գտա: Իմիջիայլոց, այդ քյուֆթան մնացել է մի շատ հետաքրքիր ուտեստից հետո, որի բաղադրատոմսով ես արդեն կիսվել եմ ձեզ հետ:

Այսպիսով, մեզ անհրաժեշտ է.

 

Բաղադրությունը՝

 

Քյուֆթա                                                             

Պաստա Tagliatelle կամ այն, ինչ կա ձեռքի տակ    

Ձու - 2 հատ

Քացախ - 2 ճ. գդ.

Համեմ - կես կապ

Աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Կոլոլակ քյուֆթայի մսով

 

Պատրաստման եղանակը

Կաթսայի մեջ լցնում ենք ջուրն ու դնում կրակին:

Ձեռքերը թրջում ենք, քյուֆփայից փոքր գնդիկներ ստանում ու դրանք լցնում եռացող ջրի մեջ:

Երբ քյուֆթան մի փոքր կեփվի (մոտավոր 15 րոպե), ավելացնում ենք պաստան:

Ի դեպ, կարող եք դրա փոխարեն բրինձ ավելացնել՝ կախված նրանից, թե որն եք ավելի նախընտրում:

Առանձին ափսեի մեջ հարում ենք ձուն ու քացախը:

 Մեր ապուրից մի փոքր արգանակ ենք վերցնում՝ մոտ 2/3 բաժակ և մեկական ճաշի գդալով ավելացնում հարած ձվին:

Ամբողջը արգանակը չլցնեք միանգամից, թե չէ զանգվածը կկտրվի:

Պաստայի եփելուց հետո ապուրին ավելացնում ենք  ձվի զանգվածը:

Համեմում ենք աղով, պղպեղով, ավելացնում մանր կտրատված կանաչին և կրակն անջատում:

Վերջ, մեր ապուրը պատրաստ է:

  Բարի ախորժակ

Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

  Բարի ախորժակ