

Արանչինի մոցարելլայով
Արանչինի մոցարելլայով
Ողջույն ընկերներ
Այսօր պատրաստում ենք իտալական խոհանոցի դասական ուտեստներից մեկը՝ արանչինի: Ի դեպ, ես ասե՞լ եմ, որ իտալական խոհանոցն իմ ամենասիրելիներից է!!! 😊
Արանչինին սիցիլիական խոհանոցի հպարտությունն է:
Այն հագեցած նարնջագույն բրնձի գնդիկ է՝ նման փոքր նարնջի: Այստեղից էլ հենց անունը. նարինջն իտալերեն՝ arancia:
Արանչինիի միջուկը կարող է շատ տարբեր լինել. այսօր ես այն կպատրաստեմ մոցարելլա պանրով:
Այսպիսով, մեզ պետք է.
Բաղադրիչները
Արբորիո բրինձ – 250 գր.
Քրքում – 1/3 թ. գդ.
Պաքսիմատ – 100 գր.
Պարմեզան – 50 գր.
Ձու – 3 հատ
Ալյուր – 100 գր.
Կարագ – 50 գր.
Աղ՝ ըստ ճաշակի
Մոցարելլա
Բուսայուղ – 200 մլ. (տապակելու համար)
Ջուր – 750 մլ.
Արանչինի մոցարելլայով
Պատրաստման եղանակը.
Աղ արված եռացող ջրի մեջ լցնում ենք Արբորիո բրինձը: Խառնելով եփում ենք՝ մինչև հեղուկի գոլորշիանալը:
Եփելուց 10 րոպե առաջ, երբ ջուրը դեռ ամբողջությամբ չի ներծծվել, ավելացնում ենք քրքումը (գույնի համար):
Անջատում ենք կրակն ու թողնում, որ բրինձը մի փոքր սառչի:
Ավելացնում ենք սենյակային ջերմաստիճանի կարագն ու քերած պարմեզանը:
Հարում ենք մեկ ձուն և ավելացնում բրնձի զանգվածի հետ, լավ խառնում:
Թաց ձեռքերով վերցնում ենք մի բուռ բրինձ, մատով անցք են անում և դնում փոքր կտոր մոցարելլա: Բրնձին գնդի ձև ենք տալիս:
Ստացված գնդիկը նախ թաթախում ենք ալյուրի մեջ, հետո հարած ձվի մեջ, ինչից հետո՝ պաքսիմատի:
Բուսայուղով կաթսայի մեջ լավ տաքացնում ենք և տապակում ենք արանչինին 4 րոպեի ընթացքում՝ մինչ ոսկեգույն դառնալը:
Արանչինին կարելի է մատուցել Մարինարա տաք սոուսով, որի բաղադրատոմսով արդեն կիսվել էի:
Ամենայն բարիք և բարի ախորժակ
Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:
Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:
Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում


Այս բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Kisvir.am հարթակի ադմինիստրացիայի տեսակետների հետ


Stay connected