Սմբուկից հովհար

Քանի որ ինքս սմբուկի մեծ սիրահար եմ, սեզոնի ընթացքում այս արքայական բանջարեղենից տարատեսակ ուտեստներ եմ պատրաստում:

Ես ձեզ հետ կկսիվեմ սմբուկից պատրաստված մի շարք բաղադրատոմսերով

Իսկ այսօր մենք պատրաստելու ենք շատ համեղ ուտեստ՝ սմբուկից հովհար: Պարզ և տոնական. այն իր նրբաճաշակ համով և գեղեցիկ տեսքով անպայման դուր կգա ձեր հյուրերին:

 

Բաղադրությունը՝ (4 անձի համար)

Սմբուկ - 4 հատ

Հավի ֆիլե - 500 գր.

Միջին չափսի լոլիկներ - 4 հատ

Սոխ - 1 գլուխ

Դեղին պինդ պանիր - 150-200 գր.

Բուսայուղ - 50 գր.

Աղ և աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Չորացրած  կանաչի՝ Օրեգանո և բազիլիկ– կես թ. գդ.

 

Սմբուկից հովհար

Պատրաստման եղանակը

Սմբուկը լավ լվանում ենք: Սուր դանակով երկարությամբ կտրվածքներ անում՝ չհասնելով կոթին (կոթից 1 սմ ներքև): Սմբուկներին աղ ենք քսում և թողնում  20 րոպե: Այնուհետև դրանք լվանում ենք և թղթե սրբիչով չորացնում:

Ես սովորաբար չեմ նկարում պատրաստման գործընթացը, բայց այս անգամ բացառություն եմ արել, որպեսզի պատկերավոր ցույց տամ՝ ինչպես ճիշտ կտրել սմբուկը:

Սմբուկով հովհար, սմբուկից հովհար, սմբուկ, տոնական ուտեստ, բադրիջան, բադրջան, սմբուկով ուտեստ, սմբուկից ուտեստ Սմբուկից հովհար

 

Հետո տապակի մեջ լցնում եք բուսայուղի կեսը և տապակում մանր կտրատված սոխը, այնուհետև՝ 5-6 րոպեից տապակի մեջ ավելացնում ենք մանր կտրատված հավի ֆիլեն:

 Երբ միսը թեթև կտապակվի, պետք է ավելացնել մանր խորանարդներով կտրատված լոլիկը (հա, չմոռանաք նախօրոք հանել լոլիկների կաշին): Շարունակում ենք տապակել ևս 15 րոպե: Վերջում համեմում ենք աղով և պղպեղով:

Վերջ, մեր միջուկը պատրաստ է:

Ապա խորը ամանի մեջ լցնում ենք մնացած բուսայուղը, մի փոքր համեմում աղով, ավելացնում չորացրած կանաչիները, լավ խառնում և խոհանոցային վրձինով  քսում սմբուկից հովհարի բոլոր կողմերին՝ և միջից, և դրսից:

Սմբուկները դասավորում ենք ձեթով քսված տապակի մեջ և դնում 180° տաքացրած ջեռոցը՝ 15-20 րոպեով:

Այնուհետև սմբուկները հանում ենք ջեռոցից և կտրվածքների մեջ լցնում մեր պատրաստած միջուկը:

Վրան լցնում ենք քերած պանիրն ու կրկին դնում ջեռոցը՝ 15-20 րոպեով:

Ահա և վերջ:

 Ամենայն բարիք և բարի ախորժակ


Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

 Բարի ախորժակ