Սալորով պիրոգ կաթի վրա

Ողջույն ընկերներ

Քանի դեռ սալորի սեզոն է, շտապեմ կիսվել այս հեշտ, բայց չափազանզ համեղ, նուրբ ու անուշաբույր պիրոգի բաղադրատոմսով:

Ի դեպ, այս բաղադրատոմսով պիրոգը կարող եք պատրաստել ցանկացած սեզոնային մրգից կամ հատապտղից:

Եվ այսպես, մեզ անհրաժեշտ է.

 

Բաղադրիչները՝

Սալոր 9-10 հատ (կախված է թխելու ֆորմայի տրամագծից)

Ձու – 4 հատ

Շաքարավազ – 150 գր.

Ալյուր - 250 գր.

Հալացրած կարագ – 100 գր.

Կաթ – 125 մլ.

Վանիլին – դանակի ծայրով

Փխրեցուցիչ - 1 թ. գդ.

Աղ – մի պտղունց

Սալորով պիրոգ կաթի վրա

Պատրաստման եղանակը

Լվանում ենք սալորը, կիսում երկու մասի ու հեռացնում կորիզը:

Պատրաստում ենք խմորը.

Հարում ենք ձուն, շաքարավազն ու մի պտղունց աղը: Երբ զանգվածը կփքվի, ավելացնում ենք հալեցրած կարագը, կաթն ու վանիլինը և մի քանի վայրկյան շարունակում հարել՝ արդեն ցածր արագությամբ:

Լցնում ենք ալյուրն ու փխրեցուցիչը և այս անգամ վենչիկով խառնում:

Ֆորմայի հատակին պերգամենտ ենք փռում և վրան ու ֆորմայի կողքերը կարագ քսում:

Լցնում ենք խմորը և վրան շարում սալորները (կապ չունի կտրվածքը վերև, թե ներքև, միևնույն է դրանք սուզվելու են խմորի մեջ):

Ֆորման դնում ենք նախապես 180° ջեռոցը՝ 35-40 րոպեով: Պատրաստ լինելը ստուգում ենք ատամի փայտիկով:

Պատրաստի պիրոգի վրա կարելի է շաքարի փոշի շաղ տալ և զարդարել սալորի շերտերով:

 

Ամենայն բարիք և բարի ախորժակ


Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

Բարի ախորժակ