Ֆրանսիական տոստ-ռոլ

Ողջույն ընկերներ

Ով չգիտի ֆրանսիական հայտնի տոստը, որը մենք անվանում ենք գրենկիներ:

Առաջարկում եմ դասականին նայենք նոր ռակուրսից և դրանից պատրաստենք ինքնատիպ գլանակ-ռուլետներ՝ միջուկով:

Միջուկի հետ կարող եք էքսպերիմենտներ անել, որքան ձեր սիրտը կուզի, իսկ ես միայն երկու օրինակ կբերեմ:

Իմիջայլոց, սա նախաճաշի շատ լավ տարբերակ է. արագ, թեթև և, ամենակարևորը, համեղ:

                                     

Եվ այսպես,

 

Բաղադրիչները

Ձու – 2 հատ

Կաթ – 1/3 բաժակ

Շաքարավազ – 2 ճ. գդ.

Աղ – 1 պտղունց

Վանիլին – 1 պտղունց

Աղացած դարչին – 0.5 թ. գդ.

Տոստի սպիտակ հաց – 6 կտոր

Կարագ տապակելու համար – 50 գր.

 

Միջուկի համար

Սերուցքային կամ կաթնաշոռային պանիր (օրինակ՝ Almette)

Ազնվամորի կամ ցանկացած հատապտուղ

 

Ֆրանսիական տոստ-ռոլ

 

Պատրաստման եղանակը

Հարում ենք ձուն, կաթը և շաքարավազը, ավելացնում՝ աղ,վանիլին ու դարչին: Ստացված զանգվածը դնում ենք մի կողմ:

Հացի կողային մասերը բոլոր կողմերից կտրում ենք: Գրտնակում ենք հացի յուրաքանչյուր կտորը, որ այն դառնա ավելի հարթ և ճկուն:

Հացի կտորի ներքևի եզրին քսում ենք 1 լիքը թ. գդալ սերուցքային պանիրը: Դրա վրա շարում ենք ազնվամորին երկու շարքով:

Միջուկի քանակի հետ եղեք զգույշ, պետք չէ այն չափից շատ դնել, հակառակ դեպքում միջուկը կողքերից դուրս կգա:

Հացի կտորը ձիգ փաթաթում ենք ռուլետի տեսքով:

ազնվամորի, Ֆրանսիական տոստ-ռոլ, tost, tsoti hac, naxacash, նախաճաշ, տոստի հաց, տոստ, տոստեր Ֆրանսիական տոստ-ռոլ

 

Ստացված ռուլետներից յուրաքանչյուրը ընկղմում ենք ձվային զանգվածի մեջ այնպես, որ ռուլետն ամբողջությամբ ծածկենք բոլոր կողմերից՝ հատկապես բաց եզրերը:

Տապակի մեջ միջին կրակի վրա հալեցնում ենք կարագն ու ավելացնում 2 ճ. գդ. բուսայուղ և բոլոր կողմերից տապակում ռուլետները:

Մատուցելուց առաջ դրանց վրա շաքարի փոշի ենք շաղ տալիս:

 

Ֆրանսիական տոստ-ռոլ

Այսպիսի ռուլտներ կարելի է պատրաստել նաև աղի միջուկով: Այդ դեպքում մեզ պետք կլինի 6 բարակ կտոր Չեդեր պանիր և 3 նրբերշիկ:

Եվ, ամենակարևորը, հավկիթին շաքարի, վանիլինի և դարչինի փոխարեն ավելացրեք աղացած պղպեղ և օրեգանո:

Հացի յուրաքանչյուր կտորի վրա դնում ենք պանրի բարակ կտոր և կես նրբերշիկ, փաթաթում ռուլետի տեսքով, այն ընկղմում ձվի մեջ և տապակում:

Մատուցում ենք կետչուպով կամ մանանեխով:

Վուալյա

Ամենայն բարիք և բարի ախորժակ


Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

  Բարի ախորժակ