Հատապտուղների կուլիով գրենկիներ - քաղցր և կշտացնող նախաճաշ՝ ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար: Ողջույն ընկերներ, այսօր հետաքրքրություն կհաղորդենք ամենասովորական ուտեստին՝ գրենկիներին՝ պատրաստելով դրանք ելակի կամ մեկ այլ հատապտղի կուլիով:

Ելակի կուլիով գրենկիներ

Բաղադրատոմսը՝

Բատոն - 1 հատ (կամ տոստի հաց)

Ձու - 2 հատ

Կաթ - 100 մլ

Ելակ կամ այլ հատապտուղ - 200 գր.

Շաքարավազ - 2 ճ. գդ.

Հարմարության համար կարող եք Screen անել նկարը☺️

Գրենկիներ, գրենկաներ, гренки Գրենկիներ - բաղադրատոմս

     

Ելակի կուլիով գրենկիներ

Պատրաստման եղանակը`

Իրար հետ հարեք 2 ձուն և կաթը: Այնուհետև բուսայուղով տապակը տաքացրեք: Մինչ տապակը կտաքանա՝ կտրատեք բատոնը (կամ տոստի հացը), հացի կտորները թաթախեք հարած զանգվածի մեջ և երկու կողմից տապակեք՝ մինչև ոսկեգույն դառնալը: Իսկ հիմա պատրաստենք ելակի կուլին: Հեռացրեք ելակի պոչերը և բլենդերով հարեք, ապա ստացված զանգվածը լցրեք կաթսայի մեջ, ավելացրեք 2 ճ. գդ. շաքարավազ, կաթսան դրեք կրակին և ընդամենը մի քանի րոպե եռացրեք՝ այդ ընթացքում խառնելով: Ելակը կարող եք փոխարինել սիրելի այլ հատապտուղներով: Ստացված զանգվածը լցրեք գրենկիների վրա: Դրանք կարելի է մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում: Մատուցելուց առաջ զարդարեք ուտեստը  թարմ ելակով: Ահա և վերջ, համեղ նախաճաշը պատրաստ է: Մի մոռացեք՝ նախաճաշը օրգանիզմին ապահովում է անհրաժեշտ էներգիայով, բարելավում  ինքնազգացողությունը և բարձրացնում տրամադրությունը☺️
Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

Բարի ախորժակ