Կաթնաշոռով բլիթներ (սիրնիկներ) սպիտակաձավարով

Ողջույն ընկերներ

Ինչը կարող է ավելի լավ լինել նախաճաշին, քան համեղ, օգտակար և տանը պարաստված սիրնիկները:

Այս բաղադրատոմսով դրանք ստացվում են նուրբ ու փքուն, իսկ սպիտակաձավարի շնորհիվ սիրնիկները պահպանում են իրենց ձևը և տապակելիս չեն փռվում:

 

Բաղադրիչները`

Կաթնաշոռ – 200 գր.

Ձու – 1 հատ

Սպիտակաձավար (Манная крупа) - 2 ճ. գդ.

Աղ – դանակի ծայրով

Վանիլին - դանակի ծայրով

Շաքարավազ – 1 ճ. գդ.

Փխրեցուցիչ – ½ թ. գդ.

Ալյուր – 1 ճ. գդ (թաթախելու համար)

 

Կաթնաշոռով բլիթներ (սիրնիկներ) սպիտակաձավարով

 

Պատրաստման եղանակը

Թավայի մեջ խառնում ենք կաթնաշոռը, ձուն, շաքարավազը, փխրեցուցիչն ու աղը: Ավելացնում ենք  սպիտակաձավարը և լավ խառնում:

Կաթնաշոռային զանգվածից գնդիկներ ենք ձևավորում:

Սիրնիկները թաթախում ենք ալյուրի  մեջ և տապակում տաքացրած բուսայուղում՝ մինչ ոսկեգույն դառնալը:

Ահա և վերջ. պարզ, հեշտ և շատ համեղ:

Մատուցեք սիրելի մուրաբայի, ջեմի, մեղրի կամ թթվասերի հետ:

 

Ամենայն բարիք և բարի ախորժակ

 

Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

  Բարի ախորժակ