Լորի ձու՝ լցոնված ձողաձկան լյարդով

Ողջույն ընկերներ

Այսօր կիսվելու եմ շատ հետաքրքիր նախուտեստի բաղադրատոմսով՝ լցոնված լորի ձու. շատ արագ, հեշտ,  և, ամենակարևորը, համեղ:

Այսպիսի նախուտեստը շատ հարմար է տոնական սեղանին:

Եվ այսպես, մեզ անհրաժեշտ է.

 

Բաղադրիչները՝

Լորի ձու – 20 հատ

Ձողաձկան լյարդ – կես բանկա

Դիժոնյան մանանեխ – 0.5 թ. գդ.

Աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

 

Լորի ձու՝ լցոնված ձողաձկան լյարդով

Պատրաստման եղանակը

Լորի ձուն խաշում ենք 8-10 րոպե թույլ աղած ջրում:

Այնուհետև դրանք մի քանի րոպե թողնում ենք հոսող սառը ջրի տակ, որպեսզի հեշտ մաքրվի: Զգուշորեն մաքրում ենք կեղևը, երկայնքով կտրում և հեռացնում դեղնուցը:

Ձողաձկան լյարդն առանց յուղի խառնում ենք դեղնուցին, ավելացնում մանանեխը, սև պղպեղը և պատառաքաղով լավ տրորում:

Ստացված խառնուրդով լցոնում ենք սպիտակուցի կեսերը: Այնուհետև այդ կեսերը միացնում ենք փայտիկներով: Փայտիկները կարելի է զարդարել ձեր ճաշակով և հայեցողությամբ:

Օրինակ՝ ես ավելացրել եմ թթու վարունգ և հազարի կտորներ, իսկ նախուտեստը մատուցել եմ ձկան տեսականու հետ:

 

Ամենայն բարիք և բարի ախորժակ


Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

Բարի ախորժակ