Ամերիկյան կարտոֆիլային աղցան

Այսօր պատրաստում ենք Ամերիկայի ամենահայտնի աղցաններից մեկը՝ կարտոֆիլային աղցանը:

Սա պարզ ու առանց հավակնությունների, բայց, միևնույն ժամանակ, շատ համեղ և կշտացնող աղցան է, որը հիանալի լրացում է տապակած մսին և հավին:

Աղցանի առավելությունը նաև նրանում է, որ այն կարելի է նախօրոք պատրաստել. որքան երկար այն մնա սառնարանում, այնքան ավելի համեղ կդառնա:

 

Եվ այսպես, գնացինք.

 

Բաղադրիչները՝

Կարտոֆիլ – 5 հատ

Ձու – 5 հատ

Կորնիշոն վարունգ – 10 հատ

Կարմիր սոխ – 1 հատ

Նեխուր – 1 ցողուն

Կարմիր բուլղարական պղպեղ – 1 հատ

Մայոնեզ – 2 ճ. գդ.

Դիժոնյան մանանեխ – 1 ճ. գդ.

Վարունգի մարինադի ջուր – 3 ճ. գդ.

Սամիթ

Աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Աղ՝ ըստ ճաշակի

 

Ամերիկյան կարտոֆիլային աղցան

Պատրաստման եղանակը  

Ավելի լավ է կարտոֆիլը տապակել ջեռոցում: Դրա համար պատառաքաղով այն ծակծկում ենք մի քանի տեղից, համեմում աղով, վրան ձիթապտղի կամ այլ բուսայուղ քսում, փաթաթում ֆոլգայի մեջ (յուրաքանչյուրն առանձին) և դնում ջեռոցը՝ մինչ պատրաստ լինելը:

Ինչից հետո մաքրում ենք կեղևը և կտրատում խոշոր կտորների:

Խաշած ձուն կտրատում ենք 8 մասի և ավելացնում կարտոֆիլին:

Այնտեղ ենք ավելացնում նաև բարակ կիսալուսնաձև կտրատված սոխը, բարակ կտրատված նեխուրի ցողունը, բուլղարական պղպեղը,  կորնիշոնները ու սամիթը:

Թանձրուկի համար խառնում ենք մայոնեզն ու մանանեխը, ավելացնում վարունգի մարինադի ջուրը, աղացած սև պղպեղն ու աղը:

Լցնում ենք աղցանի վրա՝ զգուշերոն խառնելով: Վրան կարող ենք ցանել մանր կտրատված կանաչ սոխ:

 

Ամենայն բարիք և բարի ախորժակ


Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

  Բարի ախորժակ