Հյութալի կոտլետներ տոլստոլոբիկից (արծաթե կարպից)

Ողջույն ընկերներ

Ձկան սիրահարների համար այսօր ուզում եմ կիսվել տոլստոլոբիկից պատրաստված կոտլետների բաղադրատոմսով:

Իրականում նման կոտլետներ կարելի է պատրաստել ցանկացած խոշոր սպիտակ ձկից, բայց լավագույնս դրանք ստացվում են հենց տոլստոլոբիկից:

Այն նուրբ, մի փոքր յուղոտ միս է, ինչի շնորհիվ էլ կոտլետները միշտ հյութալի ու համեղ են ստացվում՝ հատկապես եթե հետևեք պատրաստման այն նրբություններին, որոնցով կիսվելու եմ հաջորթիվ 😉

 

Եվ այսպես, գնացինք.

 

Բաղադրիչները՝

Տոլստոլոբիկի ֆիլե – 700-800 գր

Սոխ – 1 գլուխ

Կաթ – 150 մլ

Ձու – 1 հատ

Սպիտակ հաց – 300 գր

Սամիթ – 1 ճ. գդ. (ըստ ցանկության)

Կարագ – 30-35 գր

Քրքում – 1/3 թ. գդ.

Աղ՝ ըստ ճաշակի

Աղացած սպիտակ պղպեղ՝ ըստ ճաշակի

Ալյուր՝ պանիրովկայի համար

Հյութալի կոտլետներ տոլստոլոբիկից (արծաթե կարպից)

Պատրաստման եղանակը

Լվանում ենք տոլստոլոբիկը, կտրում պոչն ու լողակները, առանձնացնում գլուխը:

Ֆիլեն կտրում ենք ողնաշարից և հանում փշերը:

Կաշին, եթե բարակ ու կոպիտ չէ, կարող է մնալ: Հակառակ դեպքում այն պետք է հեռացվի:

Իրականում այս ամենից կարելի է խուսափել և հեշտացնել ձեր գործը, եթե ձուկը գնելիս խնդրեք վաճառողին այս պրոցեսն անի ձեր փոխարեն:

Հա, չմոռանաք նրան թեյավճար թողնել☺️

Լվանում ենք ձուկը ևս մեկ անգամ ու կտրատում ենք ոչ մեծ կտորներով:

Հացի միջուկի վրա կաթ ենք լցնում և մի կողմ դնում:

Տոլստոլոբիկի ֆիլեն, սոխն ու քամած հացը 2 անգամ անցկացնում ենք մսաղացով:

Ավելացնում ենք ձուն, մանրացված կանաչին, համեմում ենք աղով ու պղպեղով և ձեռքերով լավ խառնում ֆարշը: Այնուհետև սկսում ենք այն ծեծել:

Հյութալի կոտլետներ տոլստոլոբիկից (արծաթե կարպից)

Ուշադրություն. պետք է լավ ծեծել՝ ֆարշը ուժով վերևից գցելով թասի մեջ կամ սեղանի վրա մինիմում 10-15 անգամ: Այսպես մեծանում է ֆարշի կպչունությունը և կոտլետները տապակելիս չեն փշրվում:

Ֆարշը թողնում ենք սառնարանում 10 րոպե հանգստանա:

Որպեսզի ձկան ֆարշն ավելի նուրբ և հյութեղ դառնա, դրա մեջ կարագ ենք ավելացնում: Դրա համար կարագը պետք է սառեցնել և տապակելուց անմիջապես առաջ քերել ֆարշի մեջ:

Թասի մեջ լցնում ենք ալյուրն ու քրքումը:

Տաքացնում ենք բուսայուղով տապակը: Թաց ձեռքերով ֆարշից մի փոքր վերցնում ենք և ձևավորում օվալ կամ կլոր կոտլետներ, դրանք թավալ ենք տալիս ալյուրի մեջ, թափ ենք տալիս ավելորդ ալյուրն ու երկու կողմից տապակում՝ մինչ ոսկեգուն դառնալը:

 

Այսքանը, և մեր հյութեղ կոտլետները պատրաստ են ☺️

 

Ամենայն բարիք և բարի ախորժակ


Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

baro axorjak, xohanoc, baxadratoms, baxadratomser, baghadratoms, baghadratomser, բարի ախորժակ, բառի ախորժակ, բաղադտատոմ, բաղադրատոմսեր, խոհանոց