Կիտրոնով կեքս արագի մեջ

Ողջույն ընկերներ

Ես սիրում եմ կեքսերն իրենց չպահանջկոտության և արագ պատրաստման համար: Մեկ…երկու… և թեյի համար համեղ խմորեղենը պատրաստ է:

Եվ այսպես, սկսեցինք

 

Բաղադրիչները՝

Ձու – 4 հատ

Շաքարավազ – 200 գր

Մածուն – 100 գր

Թթվասեր 100 գր

Կարագ – 70 գր

Ալյուր – 300-350 գր

1 կիտրոնի ցեդրա

Կիտրոնի հյութ – 1 ճ. գդ.

Փխրեցուցիչ – 1 թ. գդ.

Աղ – մեկ պտղունց

 

Կիտրոնով կեքս արագի մեջ

Պատրաստման եղանակը

Ձուն հարում ենք շաքարավազի և աղի հետ՝ մինչ զանգվածը կսպիտակի, ավելացնում փափուկ կարագը, թթվասերն ու մածունը և մի 6-7 վայրկյան էլ հարում՝ արդեն ավելի ցածր արագությամբ:

Ավելացնում են կիտրոնի հյութն ու ցեդրան, խառնում:

Ստացված զանգվածի վրա լցնում ենք ալյուրն ու փխրեցուցիչը և խառնում արդեն վենչիկով:

Խմորի կոնսիստենցիան պետք է լինի թանձր թթվասերի նման:

Փորմայի հատակը ծածկում  ենք պերգամենտով: Ֆորմայի կողքերին և հատակին բուսայուղ կամ կարագ ենք քսում: Լցնում ենք խմորն ու այն ուղարկում 180° տաքացրած ջեռոցը:

Թխում ենք մոտ 40-45 րոպե: Կեքսի պատրաստ լինելը ստուգեք փայտիկով:

Մատուցելիս կարելի է վրան շաքարի փոշի շաղ տալ: Ես դա չեմ արել, քանի որ չեմ սիրում շատ քաղցր:

 

Ամենայն բարիք և բարի ախորժակ


Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

  bari axorjak, բարի ախորժակ, բառի ախորժակ, բառի ախոռժակ, բաղադրատոմս, բաղադրատոմսեր, baxadratoms, baxadratomser