Դդմիկով և բանջարեղենով նավակներ

Քանի դեռ բանջարեղենային թեժ սեզոն է, իսկական լավ առիթ է պատրաստել այս հեշտ և արագ ուտեստը:

Դդմիկը հիանալի բանջարեղեն է «լցոնելու» համար, քանի որ դրա մսային հատվածը մաքրելուց հետո մնում է «նավակը», որը կարելի է լցոնել ցանկացած միջուկով:

Այստեղ կարող եք զարկ տալ ձեր երևակայությանը, որքան կուզեք:

Իսկ այսօր ես կկիսվեմ հետևյալ տարբերակով.

 

Բաղադրիչները (4 նավակի համար)

Դդմիկ – 2 հատ

Խաշած երիտասարդ կարտոֆիլ – 4 հատ ոչ մեծ

Չերի լոլիկ – 8-10 հատ

Ձիթապտուղ – 100 գր.

Սուլուգունի կամ մոցարելլա պանիր 150 գր.

Մաղադանոս

Պաքսիմատ – 2 ճ. գդ.

Աղացած սև պղպեղ – 0.5 թ. գդ.

Աղ՝ ըստ ճաշակի

Ձիթայուղ – 2 ճ. գդ.

 

Դդմիկով և բանջարեղենով նավակներ

Պատրաստման եղանակը

Լվանում ենք դդմիկները, դրանց եզրերը պետք չէ կտրել:

Յուրաքանչյուր դդմիկ բաժանում ենք երկու մասի, մեջտեղի հատվածում կտրվածքներ անում և գդալի օգնությամբ հեռացնում ենք միջուկը:

Դդմիկով և բանջարեղենով նավակներ, kabachka, kabachki, kaba9ka, kaba9ki, ddmik, կաբաչկա, կաբաչքի, ուտեստ, բանջարեղեն, ինչ եփել այսօր, ինչ պատրաստել. ուտեստ, ջեռեփուկ Դդմիկով և բանջարեղենով նավակներ

 

Եղեք զգուշ, որպեսզի կաշին չվնասեք և ստացված նավակի մեջ անցք չանեք:

Նավակներին դրսից և ներսից ձիթայուղ ենք քսում և դնում տապակի վրա:

Դդմիկները դնում ենք նախօրոք 180° տաքացրած ջեռոցը (ռեժիմը՝ վերև-ներքև միացրած) և տապակում 10-15 րոպեի ընթացքում: Դրանք պետք է մի թեթև փափկեն:

Դդմիկով և բանջարեղենով նավակներ

Կտրատում ենք խաշած կարտոֆիլը, չերի լոլիկը, զեյթունն ու կանաչին: Համեմում ենք աղով և պղպեղով, ավելացնում 2 ճ. գդ. ձիթայուղ և պաքսիմատ: Խառնում ենք ստացված զանգվածն ու դրանով լցոնում ջեռոցից հանած դդմիկները:

Դրանք նորից ջեռոցն ենք դնում և եփում ևս 20-25 րոպե: Պատրաստ լինելուց 10 րոպե առաջ յուրաքանչյոր դդմիկի վրա դնում ենք երկուական կտոր պանիր: Երբ պանիրը հալվի և մի թեթև կարմրի, արդեն կարող ենք տապակը հանել ջեռոցից:

Ամենայն բարիք և բարի ախորժակ


Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում