Մարինացված սունկ

Ողջույն ընկերներ

Այսօր պատրաստոմ ենք հրաշալի մարինացված սունկ. մեգա արագ՝ ընդամենը 10 րոպեում:

Շատ համեղ և պիկանտ խորտիկ՝ ինչպես ամեն օրվա, այնպես էլ տոնական սեղանի համար: Դրանք կարելի է օգտագործել նաև աղցանների մեջ:

Ընդհանրապես այս բաղադրատոմսի համար հարմար կլինի ցանկացած տեսակի սունկ, պարզապես մեր շուկայում չկա մեծ բազմազանություն, ուստի ես պատրաստում եմ կա՛մ շամպինիոններից, կա՛մ կախասնկից: Շամպինիոնները պետք է լինեն մանր:

Իմիջիայլոց, կախասնկի օգտագործումն իջեցնում է խոլեստերինի մակարդակը արյան մեջ, նպաստում օրգանիզմում երկաթի, յոդի, կալիումի, կալցիումի մատակարարմանը, ինչպես նաև կարգավորվում աղիների աշխատանքը:

 Բացի դրանից՝ սունկը շատ ցածր կալորիականություն ունի՝ 100 գր.-ում  ընդամենը 38 կկալ:

Դրա համար ձեր ռացիոնում հաճախ ներառեք սունկը՝ հատկապես պահքի ընթացքում:

 

Մարինացված սունկ

Բաղադրիչները՝

Շամպինիոն կամ կախասունկ - 1 կգ

Հատիկավոր սև պղպեղ - 6-7 հատ

Հատիկավոր բահար - 5 հատիկ

Մանանեխի սերմ - 0.5 ճ. գդ.

Համեմի սերմ - 0.5 ճ. գդ.

Դափնու տերև - 2 հատ

Քացախի էսենցիա - 2 թ. գդ.

Շաքարավազ - 2 թ. գդ.

Բուսայուղ - 2 ճ. գդ.

Աղ - 1 ոչ լիքը ճ. գդ.

Սամիթ - մի քանի  ճյուղ

 

Պատրաստման եղանակը

 

Սունկը լավ լվացեք, լցրեք կաթսայի մեջ: Ջուրն ավելացրեք այնքան, որ այն հազիվ ծածկի սունկը: Եռալուց հետո եփեք ընդամենը 1րոպե:

Քափքաշով հանեք սնկերն ու տեղափոխեք մեկ այլ թասի մեջ:

Հիմա այն ջրում, որտեղ եփել եք սունկը, կպատրաստենք մարինադը:

Ջուրը պետք է լինի մոտ 1-1.2 լիտր: Եթե տեսնում եք, որ այն ավելի շատ է, պարզապես թափեք ավելորդ ջուրը:

Ավելացնում ենք բոլոր համեմունքները, էսենցիան և բուսայուղը: Մարինադի մեջ ենք լցնում սունկը, փակում կաթսայի կափարիչն ու թողնում, որ թողնում սառչելու սենյակային ջերմաստիճանում:

Դրանից հետո դնում ենք սառնարանը և արդեն հաջորդ օրը կարող ենք վայելել համեղ մարինացված սունկը:

Մատուցելիս կարող ենք դրանց վրա լցնել բարակ կիսաշրջանաձև կտրատված սոխ և թարմ սամիթ:

Ի դեպ, սառնարանում սունկը պահպանվում է 15-20 օր, սակայն դրանք մեր տանը երկար չեն դիմանում ☺️

Բարի ախորժակ

Մարինացված սունկ


Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում