Թխվածքաբլիթ Խվորոստ

Ողջույն ընկերներ

Այսօր մենք կընկնենք նոստալգիայի գիրկն ու կպատրաստենք ԽՍՀՄ ժամանակների ամենահայտնի քաղցրավենիքներից մեկը՝ «Խվորոստ» թխվածքաբլիթը:

Այսօր այն իր տեղը զիջել է ժամանակակից նորաձև աղանդերների, և երիտասարդ սերունդը դժվար թե նույնիսկ լսած լինի խվորոստի մասին, բայց եկեք վերադարձնենք այս համովությունը մեր սեղաններ, մանավանդ, որ այն արագ ու հեշտ է պատրաստվում և  ստացվում է շատ համեղ ու խրթխրթան, իսկ սեղաններից անհետանում է բառացիորեն մի քանի ժամվա ընթացքում:

 

Բաղադրությունը

Ալյուր – 400 գր.

Ձու – 1 հատ

Շաքարավազ – 2 ճ. գդ.

Աղ – 1 պտղունց

Սոդա – ½ թ. գդ.

Վանիլին – 1 պտղունց

Կեֆիր – 200 մլ.

Օղի – 1 ճ. գդ.

Բուսայուղ – 2 ճ. գդ. (խմորի մեջ)

Բուսայուղ – 400 գր. (տապակելու համար)

 

Թխվածքաբլիթ Խվորոստ

 

Պատրաստման եղանակը

Վենչիկով հարում ենք ձուն, ավելացնում աղը, շաքարը, վանիլին ու օղին: Սոդան հանգցնում ենք կեֆիրի մեջ, լցնում ձվի վրա, ավելացնում 2 ճ. գդ. բուսայուղը, ինչից հետո մասերով ավելացնում ենք մաղած ալյուրն ու հունցում խմորը:

Այն շատ նուրբ է ստացվում և կարող է նույնիսկ մի փոքր կպնել մատներին, բայց սա խնդիր չի. խմորը բացելուց աշխատանքային սեղանին ալյուր ենք շաղ տալու:

Խմորը ծածկում ենք սննդային թաղանթով և թողնում 20 րոպե, որ հանգստանա:

Վերցնում ենք խմորի ¼ մասն ու գրտնակով բարակ շերտով բացում ենք, կտրատում ռոմբերի: Յուրաքանչյուր ռոմբի մեջտեղի հատվածում կտրված ենք անում և անկյունները անցկացնում այդ կտրվածքի միջով: Նայեք նկարին, թե ինչպես պետք է ստացվի:

Խվորոստ, թխվածքաբլիթ, անուշեղեն, քաղցր, քաղցրավենիք, хворост Խվորոստ

Տաքացնում ենք ձիթայուղը, դրա մեջ տապակում ենք խվորոստը՝ մինչ ոսկեգույն դառնալը: 

Այն շատ արագ է տապակվում, այնպես որ 4-5 հատիկից ավել միաժամանակ մի գցեք ֆրիտյուրի մեջ, հակառակ դեպքում չեք հասցնի շրջել  ու թխվածքաբլիթը կայրվի:

Ֆրիտյուրից հանելուց հետո խվորստը դնում ենք թղթից սրբիչի վրա՝ ավելորդ յուղը ներծծելու համար:

Այնուհետև տեղափոխում ենք դրանք մատուցման ափսեի մեջ և վրան առատորեն շաղ ենք տալիս շաքարի փոշին և վերջ, կարելի է արդեն թեյնիկը միացնել ☺️

 

Ամենայն բարիք և բարի ախորժակ


Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

Բարի ախորժակ