Հավի նուրբ կոտլետներ հեղուկ խմորի (кляр) մեջ

Ողջույն ընկերներ

Եթե դուք արդեն հոգնել եք  հավի սովորական կոտլետներից, դրանք կարելի է վերափոխել բոլորովին նոր երանգ ունեցող անսովոր ուտեստի:

Այսպիսի կոտլետները շատ համեղ և հյութալի են ստացվում: Բացի այդ՝ դրանք կարելի է պատրաստել նախօրոք, պահել սառցարանում և անհրաժեշտության դեպքում հալեցնել ու տապակել:

 

Եվ այսպես, մեզ անհրաժեշտ է.

 

Բաղադրիչները՝

Հավի կրծքամիս – 600 գր.

Սոխ – 1 գլուխ

Աղացած կարմիր պղպեղ – 0.5 թ. գդ.

Աղ՝ ըստ ճաշակի

 

Միջուկի համար

Կարագ – 80 գր.

Սամիթ

 

Հեղուկ խմորի համար

Ձու – 2 հատ

Կիտրոնի հյութ – 1 ճ. գդ.

Քրքում – 0.5 թ. գդ.

Աղացած կարմիր պղպեղ – 0.5 թ. գդ.

Սխտորի փոշի – 0.5 թ. գդ.

Աղ՝ ըստ ճաշակի

Փխրեցուցիչ – 0.5 թ. գդ.

Ջուր – 100 մլ

Ալյուր – 3-4 ճ. գդ.

 

 Հավի նուրբ կոտլետներ հեղուկ խմորի (кляр) մեջ

Պատրաստման եղանակը

Պատրաստում ենք ֆարշը:

Մսաղացով աղում ենք միսն ու սոխը երկու անգամ. այսպես ֆարշը շատ նուրբ է ստացվում: Ավելացնում ենք համեմունքները:

Պինդ կարագը բաժանում ենք ոչ մեծ ուղղանկյուն կտորների: Լավ մանրացնում ենք սամիթի տերևները. կոթերը

պետք չեն:

Սննդային թաղանթի վրա դնում ենք մեկ լիքը ճաշի գդալ ֆարշից, հավասարեցնում ենք այն, որպեսզի քառակուսի

ստացվի:

Կարագի կտորը թաթախում ենք կտրատված սամիթի մեջ, դնում ենք ֆարշի կենտրոնում և թաղանթի օգնությամբ

ֆարշը փաթաթում ենք երշիկի տեսքով: 

Kotlet, havi kotlet, havi mis, original kotlet, kotlet xmorov, kotlet xmori mej, կօտլետ, կոտլետ, հավօ կոտլետ, հավով կոտլետ, օրիգինալ կոտլետ, խմորով խոտլետ, կոտլետ խմորի մեջ, կլյար, հեղուկ խմոր, baxadratoms,xohanoc, baghadratoms, inch epel aysor, utest, blwg, blwger, blwgger, xohanocayin bloger, kitchen, խոհանոց, խոհանոցային, բլոգ, բլոգեր, ինչ եփել ասյսօռ, ձեր օգնականը խոհանոցում, dzer ognakan@ xohanocum, dzer ognakany xohanocum

Կոտլետները թողնում ենք թաղանթով փաթաթված և դնում սառցարանը՝ 20-25 րոպեով:

Kotlet, havi kotlet, havi mis, original kotlet, kotlet xmorov, kotlet xmori mej, կօտլետ, կոտլետ, հավօ կոտլետ, հավով կոտլետ, օրիգինալ կոտլետ, խմորով խոտլետ, կոտլետ խմորի մեջ, կլյար, հեղուկ խմոր, baxadratoms,xohanoc, baghadratoms, inch epel aysor, utest, blwg, blwger, blwgger, xohanocayin bloger, kitchen, խոհանոց, խոհանոցային, բլոգ, բլոգեր, ինչ եփել ասյսօռ, ձեր օգնականը խոհանոցում, dzer ognakan@ xohanocum, dzer ognakany xohanocum

                 

Այդ ընթացքում պատրաստենք հեղուկ խմորը:

 Հավի նուրբ կոտլետներ հեղուկ խմորի (кляр) մեջ

Թասի մեջ հարում ենք ձուն և կիտրոնի հյութը, ավելացնում համեմունքները, ջուրը, 3 գդալ ալյուրն ու փխրեցուցիչը:

Խմորի կոնսիստենցիան պետք է նման լինի թանձր թթվասերի: Անհրաժեշտության դեպքում ավելացրեք 4-րդ գդալ ալյուրը:

Պատրաստում ենք ալյուրով լցված ևս մեկ ոչ մեծ թաս:

Սառցարանից հանում ենք կոտլետները և հեռացնում թաղանթը:

Սկզբում կոտլետները թաթախում ենք ալյուրի մեջ, այնուհետև՝ խմորի և բոլոր կողմերից տապակում տաքացրած ձիթայուղի մեջ՝ մարմանդ կրակի վրա՝ մինչ ոսկեգույն դառնալը:

Կոտլետները կարելի է մատուցել ցանկացած գարնիրի հետ:

 

Ամենայն բարիք և բարի ախորժակ


Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

  Բարի ախորժակ