

Օրիգինալ թեթև աղցան տապակած պանրով
Օրիգինալ թեթև աղցան տապակած պանրով
Ողջույն ընկերներ
Այսօր կկիսվեմ ձեզ հետ ևս մեկ թեթև ամառային աղցանի բաղադրատոմսով: Չնայած նրան, որ աղցանը շատ պարզ է պատրաստվում, նրա համն ամենևին էլ պարզ չէ, այլ հարուստ է ու հետաքրքիր:
Օրիգինալ բաղադրատոմսում օգտագործվում է Հալումի պանիր, բայց, ցավոք սրտի, մեզ մոտ այն այնքան էլ հեշտ չէ գտնել:
Ես պատահաբար հայտնաբերեցի «Մարիաննա» ընկերության պանիրը. այն տուփի մեջ է և կոչվում է « պանիր տապակելու համար »: Փորձեցի ու ինձ շատ դուր եկավ, քանի որ տապակելիս պանիրը չի հալչում և չի կորցնում իր ձևը:
Եվ այսպես, մեզ պետք կգա
Օրիգինալ թեթև աղցան տապակած պանրով
Բաղադրիչները՝
Ռուկոլա – 1 տուփ
Չերի լոլիկ – 6-7 հատ
Ելակ – 200 գր.
Տապակելու համաի պանիր «Մարիաննա» - 200 գր.
Թանձրուկի համար
Մեղր – 1 թ. գդ.
Հատիկավոր մանանեխ – 1 թ. գդ.
Ձիթայուղ – 2 ճ. գդ.
Օրեգանո – 1/3 թ. գդ.
Բալզամիկ քացախ - 1 ճ. գդ.
Աղ՝ ըստ ճաշակի
Օրիգինալ թեթև աղցան տապակած պանրով
Պատրաստման եղանակը
Նախ պատրաստում ենք թանձրուկը.
միախառնում ենք բոլոր բաղադրիչները, լցնում ռուկոլայի վրա և խառնում:
Ռուկոլան տեղափոխում ենք մատուցման ափսեի մեջ, ավելացնում երկու մասի բաժանված չերի լոլիկներն ու ելակը:
Պանիրը կտրատում ենք շերտերով, երկու կողմից տապակում մի փոքր բուսայուղով (ինձ մոտ գրիլի տապակ է. այդպես ավելի գեղեցիկ է ստացվում):
Այնուհետև պանիրը տեղափոխում ենք աղցանի վրա: Կարող ենք զարդարել բալզամիկ տոպինգով:
Վերջ, մեր օրիգինալ աղցանը պատրաստ է:
Ամենայն բարիք և բարի ախորժակ
Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:
Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:
Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում


Այս բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Kisvir.am հարթակի ադմինիստրացիայի տեսակետների հետ


Stay connected