Բուժենինա խոզի մսից

Բարի օր, ընկերներ

Այսօր ուզում եմ կիսվել ձեզ հետ  անմահական  բուժենինայի բաղադրատոմսով: Այն իսկապես շատ համեղ և անուշաբույր է:

Պատրաստելով միսը այս եղանակով գեթ մեկ անգամ՝ դուք այլևս չեք ցանկանա պատրաստել այն մեկ այլ ձևով, հավատացնում եմ☺️

Ասեմ,որ այս ուտեստի գլխավոր գաղտնիքը՝ մարինադի մի քանի տեսակն է: Հենց դրանց շնորհիվ է բուժենինան լավ մարինացվում և արդյունքում ստացվում գերհյութալի և նուրբ:

Պատրաստման պրոցեսը, իհարկե, բազմափուլ է,բայց բացարձակ բարդ չէ:

 Եվ այսպես, անցնենք գործի:

Բաղադրիչները՝ 

Խոզի միս  բուդ կամ վզի հատվածը - 2-3 կգ

Մարինադ 1

Մածուն կամ կեֆիր - 1-1,5 լ.

Մարինադ  2

Ջուր - 3 լ.

Կոճապղպեղ - 50 գր.

Թարմ չիլի պղպեղ - 1 հատ

Դափնետերև - 3 հատ

Թարմ ռոզմարին - 1 ճյուղ կամ չորացրած - 1  թ.գդ.

Ուրց թարմ կամ չորացրած - 2 թ.գ.

Հատիկավոր սև պղպեղ - 10-12 հատ Մեխակ - 3-4 հատ Համեմի սերմ - 1 թ.գդ.

Աղ - 2,5 ճ.գդ.

Բուժենինա խոզի մսից

Մարինադ 3

Սխտոր - 4-5 պճեղ

Կոճապղպեղ - 30 գր.

Չիլի պղպեղ - 1 հատ

Համեմի սերմ - 1 թ.գդ.

Աղացած կարմիր պղպեղ - 2 թ.գդ.

Աղացած սև պղպեղ - 1 թ.գդ.

Ռոզմարին.....1 ճյուղ  կամ չորացրաած - 1  թ.գդ.

Ուրց թարմ կամ չորացրած - 2 թ.գդ.

Աղ` ըստ ճաշակի

Զեյթունի ձեթ (կարելի է նաև արևածաղկի կամ եգիպտացորենի) - 4-5 ճ.գդ.

 

Բուժենինա խոզի մսից

 

Պատրաստման  եղանակը

Մինչ միսը կմարինացնեմ մածունի մեջ՝ ես այն ծակծկում եմ սուր դանակով մի քանի տեղով և դնում եմ  սառը ջրի մեջ՝ մի քանի ժամով:

 Այդպիսով մսից դուրս է  գալիս ավելորդ արյունը:

Եթե ձեզ մոտ  մսի կտորը չի գերազանցում 2 կգ-ը, ապա այս փուլը կարող եք բաց թողնել:

Այնուհետև ջուրը թափում ենք և լցնում մսի վրա մածունը, որը ամբողջովին պետք է ծածկի միսը: Թողնում ենք ևս մի 3 ժամ: Այդ ընթացքում պատրաստում ենք երկրորդ մարինադը:

Ջուրը կաթսայով դնում ենք կրակին:

 Ջուրը եռալուն պես ավելացնում  ենք կտրատված կոճապղպեղը, չիլին և բոլոր համեմունքները:

Եռացնում ենք 1-2 րոպե, վերցնում կրակի վրայից և թողնում սառչի:

Միսը հանում ենք մածունի միջից, տեղափոխում ենք երկրորդ մարինադով կաթսայի մեջ և թողնում ամբողջ գիշեր սառնարանում կամ պարզապես հով վայրում:

Հաջորդ օրը հանում ենք միսը մարինադի միջից, լավ չորացնում թղթից սրբիչով, դնում մի կողմ և անցնում երրորդ մարինադի պատրաստմանը:

Բլենդերում մանրացնում ենք սխտորը, կոճապղպեղը, չիլի պղպեղը, համեմի սերմը և զեյթունի ձեթը՝ վերածելով միասեռ զանգվածի:

Ավելացնում ենք աղը, կարմիր և սև պղպեղները, ուրցը և ռոզմարինը:

Եթե չունեք բլենդեր,ապա կարող եք այս ամենը տրորել հավանգում (ступка), բայց այդ դեպքում ձեթը կավելացնեք վերջում:

Այս զանգվածն  ունի մի արտակարգ բույր:

Լավ տրորում ենք զանգվածը մսի վրա ամեն կողմից և թողնում սեղանի վրա մի կես ժամ, որպեսզի միսն իր մեջ քաշի համեմունքների բույրն ու համը:

Այնուհետև շատ ամուր փաթաթում ենք միսը ֆոլգայի մեջ, որպեսզի անցք չմնա, դնում ենք տապակի վրա, լցնում  200-300 մլ ջուր  և ուղարկում  նախապես 180° տաքացված ջեռոցը՝  2-2,5 ժամով:

Այնուհետև բացում ենք ֆոլգան և շարունակում ենք տապակել ևս 15-20 րոպե՝ մինչ կարմրելը:

Ահա և վերջ. բուժենինան արտակարգ տեսք և բույր ունի:

Բուժենինա խոզի մսից

Ծածկում ենք ֆոլգայով և թողնում միսը հանգստանալու սենյակային ջերմաստիճանին մի կես ժամ:

Կարելի է մատուցել թե՛ տաք, թե՛ սառը վիճակում:

Անձամբ ինձ ավելի դուր է գալիս սառը վիճակում☺️ Եղեք  առողջ  և  բարի ախորժակ

Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում