Հավի քարաճիկ սոխով և լոլիկով

Ողջույն ընկերներ

Այսօր պատրաստելու ենք շատ հեշտ, համեղ և բյուջետային ուտեստ՝ հավի քարաճիկ:

Այն ստացվում է շատ նուրբ ու համեղ. իդեալական ողջ ընտանիքի համար: Կարելի է մատուցել սիրելի խավարտով:

 

Բաղադրիչները՝

Հավի քարաճիկ – 1 կգ

Սոխ – 2 մեծ գլուխ

Լոլիկ – 2 հատ

Խառը կանաչի – 1 կապ

 

Մարինադի համար

Ձիթայուղ – 3 ճ. գդ.

Սոյայի սոուս – 2 ճ. գդ.

Մեղր – 1 ճ. գդ.

Դիժոնյան մանանեխ – 1 թ. գդ.

Չիլի պղպեղ – 1 հատ

Սխտոր 3 փոքր պճեղ

Աղ՝ ըստ ճաշակի

Աղացած սև պղպեղ – 0.5 թ. գդ.

Աղացած կարմիր պղպեղ – 0.5 թ. գդ.

 

Հավի քարաճիկ սոխով և լոլիկով

Պատրաստման եղանակը

Նախ պատրաստենք մարինադը:

Խառնում ենք ձիթայուղը, սոյայի սոուսը, կտրատված չիլի պղպեղը, սխտորը, աղացած սև և կարմիր պղպեղները, մեղրն ու մանանեխը:

Մաքրում ենք քարաճիկն ու լավ լվանում: Վրան լցնում ենք մարինադը, փակում կափարիչով և ամբողջ գիշեր թողնում սառնարանում:

Ինչից հետո ձիթայուղի և մի փոքր կարագի մեջ մոտ 10 րոպե տապակում ենք կիսալուսնաձև կտրատված սոխը, ավելացնում ենք մարինացված քարաճիկը հենց հյութի հետ, փակում ենք կափարիչով և շոգեխաշում՝ մինչ պատրաստ լինելը:

Հավի քարաճիկ սոխով և լոլիկով

Բացում ենք կափարիչը, ավելացնում կտրատված լոլիկն ու շարունակում տապակել արդեն առանց կափարիչի:

Դուք կարող եք գոլորշիացնել ողջ հեղուկը, բայց ես սիրում եմ, երբ հյութը մնում է:

Վերջում ավելացնում ենք մանրեցված կանաչին և անջատում կրակը:

Ամենայն բարիք և բարի ախորժակ

 

Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

  Բարի ախորժակ