Կաթնաշոռով բլիթներ (սիրնիկներ) սպիտակաձավարով
Կաթնաշոռով բլիթներ (սիրնիկներ) սպիտակաձավարով
Ողջույն ընկերներ
Ինչը կարող է ավելի լավ լինել նախաճաշին, քան համեղ, օգտակար և տանը պարաստված սիրնիկները:
Այս բաղադրատոմսով դրանք ստացվում են նուրբ ու փքուն, իսկ սպիտակաձավարի շնորհիվ սիրնիկները պահպանում են իրենց ձևը և տապակելիս չեն փռվում:
Բաղադրիչները`
Կաթնաշոռ – 200 գր.
Ձու – 1 հատ
Սպիտակաձավար (Манная крупа) - 2 ճ. գդ.
Աղ – դանակի ծայրով
Վանիլին - դանակի ծայրով
Շաքարավազ – 1 ճ. գդ.
Փխրեցուցիչ – ½ թ. գդ.
Ալյուր – 1 ճ. գդ (թաթախելու համար)
Կաթնաշոռով բլիթներ (սիրնիկներ) սպիտակաձավարով
Պատրաստման եղանակը
Թավայի մեջ խառնում ենք կաթնաշոռը, ձուն, շաքարավազը, փխրեցուցիչն ու աղը: Ավելացնում ենք սպիտակաձավարը և լավ խառնում:
Կաթնաշոռային զանգվածից գնդիկներ ենք ձևավորում:
Սիրնիկները թաթախում ենք ալյուրի մեջ և տապակում տաքացրած բուսայուղում՝ մինչ ոսկեգույն դառնալը:
Ահա և վերջ. պարզ, հեշտ և շատ համեղ:
Մատուցեք սիրելի մուրաբայի, ջեմի, մեղրի կամ թթվասերի հետ:
Ամենայն բարիք և բարի ախորժակ
Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:
Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:
Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում
Այս բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Kisvir.am հարթակի ադմինիստրացիայի տեսակետների հետ
Կարող եք դիտել նաև
[quads id=7]
Stay connected