Տավարի ֆիլե երկու տեսակի սոուսով

Ողջույն ընկերներ

Այսօր պատրաստում ենք շատ օրիգինալ ուտեստ, որն իր արժանի տեղը կզբաղեցնի ձեր տոնական սեղանին. տավարի ֆիլե երկու տեսակի սոուսով:

Այս ուտեստն ավելի շատ համարվում է խորտիկ, քանի որ այն մատուցվում է սառը վիճակում:

Անպայման պատրաստեք այն, քանի որ դրա համար անհրաժեշտ է նվազագույն ջանք, բայց դուք և ձեր հյուրերն առավելագույն հաճույքը կստանաք դրա համից և գեղեցիկ մատուցումից:

Ու ամենակարևորը, և՛ միսը, և՛ սոուսը պատրաստվում են նախապես, այնպես որ մինչ հյուրերի ժամանումը ձեզ կմնա միայն կտրատել միսը և լցնել սոուսը:

Եվ այսպես, գնացինք

 

Բաղադրիչները՝

Տավարի ֆիլե (մեկ ամբողջական կտոր) – 1.5-2 կգ

Աղացած սև պղպեղ – 2 թ. գդ.

Աղ – 2 թ. գդ.

Կարագ – 50 գր.

Ձիթայուղ տապակելու համար – 3 ճ. գդ.

Կարմիր չոր գինի – 100 մլ

 

Սոուսի համար

Ձիթապտղի յուղ – 70 մլ

Գինու քացախ – 2 ճ. գդ.

Ֆրանսիական մանանեխ – 2 ճ. գդ.

Մայոնեզ – 2 ճ. գդ

Վուստերյան սոուս – 2 թ. գդ.

Կապար (каперсы) – 2 ճ. գդ.

Մաղադանոս, մանր կտրատված – 2 ճ. գդ.

Կանաչ սոխ, մանր կտրատված – 2 ճ. գդ.

Թարմ ուրց (կամ չորացրած) – 2 թ. գդ.

Օրեգանո – 2 թ. գդ.

Պարմեզան պանիր – 40 գր.

Տավարի ֆիլե երկու տեսակի սոուսով

Պատրաստման եղանակը.

Վերցնում ենք տավարի ֆիլեի ամբողջական կտոր, լվանում ենք և չորացնում թղթե սրբիչով:

Ֆիլեն կապում ենք խոհարարական թելով, որպեսզի նրան ճիշտ տեսք տանք: Տեսեք, թե ինչպես է ստացվում.

Տավարի ֆիլե, նախուտեստ, միս, սոուս, միս սոուսներով, սոուս մսի համար, երկու տեսակի սոուս, երկու տեսակի սոուսով, tavari file, naxutest, mis, sous, souce, mis sousnerov, sous msi hamar, erku tesaki sousov, baxadratoms,xohanoc, baghadratoms, inch epel aysor, utest, blwg, blwger, blwgger, xohanocayin bloger, kitchen, խոհանոց, խոհանոցային, բլոգ, բլոգեր, ինչ եփել ասյսօռ, ձեր օգնականը խոհանոցում, dzer ognakan@ xohanocum, dzer ognakany xohanocum

Միսը բոլոր կողմերից համեմում ենք աղով և սև պղպեղով (ես նախընտրում եմ թարմ աղացած սև պղպեղ):

Հաստ հատակով տապակի մեջ տաքացնում ենք կարագն ու 3 ճ. գդ ձիթայուղը և բոլոր կողմերից տապակում միսը՝ մինչ շագանակագույն դառնալը:

Միսը տեղափոխում ենք ջեռոցի տապակի վրա, լցնում գինին, այնուհետև տապակը ծածկում ենք ֆոլգայով և տեղափոխում տապակը  200° տաքացրած ջեռոցը ՝ 1-1.5 ժամով:

Միսը հանում ենք ջեռոցից, փաթաթում ֆոլգայով, սառեցնում և 24 ժամով դնում սառնարանը:

Իսկ հիմա պատրաստենք մեր սոուսները.

Խառնում ենք ձիթապտղի յուղն ու քացախը և ստացված զանգվածը բաժանում ենք 2 հավասար մասի՝ լցնելով  2 թասի մեջ:

Մի մասի մեջ ավելացնում ենք մանանեխն ու մայոնեզը, մյուսի մեջ՝ վուստերյան սոուսը, կտրատված կապարն ու կանաչին: Լավ խառնում ենք:

Եթե սոուսները նախապես եք պատրաստել, դրանք դրեք սառնարանը:

Տավարի ֆիլե երկու տեսակի սոուսով

Միսը կտրատում ենք բարակ շերտերի:

Մատուցվող ափսեի մեջ լցնում ենք մայոնեզային սոուսը, շարում ենք մսի շերտերն ու վրան լցնում կանաչիով սոուսը, ինչից հետո շաղ ենք տալիս պարմեզանի բարակ շերտերը:

Վուալյա, արդեն կարելի է մատուցել

 

Ամենայն բարիք և բարի ախորժակ


Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

Բարի ախորժակ