Աղցան հավի թոքից և խաղողից

Հավի թոքի և խաղողի համադրությունն առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, բայց հավատացեք, որ այս երկու մթերքները պարզապես ստեղծված են միմյանց համար:

Աղցանը ստացվում է արտակարգ համեղ, օրիգինալ և օգտակար, քանի որ թոքը վիտամին A-ի, ցինկի և մագնեզիումի լավագույն աղբյուրներից մեկն է, իսկ խաղողը պարունակում է մարդու առողջության համար շատ կարևոր նյութեր՝ բջջանյութ, հանքանյութեր, վիտամիններ և նույնիսկ սպիտակուց:

   

աղցան, սալատ, սալաթ, խաղող, թոք, հավի թոք Տաք աղցան հավի թոքից և խաղողից - բաղադրատոմս

 

Պատրաստման եղանակը

Առաջին հերթին մաքրում ենք հավի թոքը երակներից, լվանում, սառը կաթը լցնում ենք վրան և այդպես թողնում մի երկու ժամ: Այսպես թոքից դուրս է գալիս ավելորդ դառնությունն ու այն դառնում է շատ նուրբ: Սովորաբար կաթի մեջ թողնում են տավարի թոքը, բայց հավի դեպքում էլ այս քայլն ավելորդ չի լինի ☺️

Այնուհետև թոքը տապակում ենք 10-12 րոպե քիչ քանակությամբ ձիթայուղի մեջ: Կարևոր է՝ շատ չչորացնել այն: Վերջում համեմում ենք աղով ու պղպեղով և տապակից դատարկում ենք:

Խաղողը պետք է բաժանել երկու մասի և հեռացնել կորիզները: Ինչից հետո հենց նույն ձիթայուղի մեջ տապակում ենք 3-4 րոպե:

Իսկ հիմա պատրաստման իմ ամենասիրելի պահը՝ սպիրտով այրում. ռուսերենում այս պրոցեսը կոչվում է фламбирование.

Նրանք, ովքեր մեկ անգամ փորձել են ֆլամբե ուտեստ, գիտեն, որ կախված նրանից՝ ինչ խմիչք են այրում՝ համը փոխվում է: Օրինակ՝ մսի և թռչնամսի համար օգտագործում են վիսկի, կալվադոս կամ կոնյակ, իսկ աղանդերների համար՝ լիկյոր կամ թուրմեր: Ալկոհոլային յուրաքանչյուր խմիչք այրվելու մի քանի վայրկյանների ընթացքում հասցնում է ուտեստին փոխանցել համերի և բույրերի շքեղ փունջ:

Ոնց որ թե շեղվում եմ☺️

Աղցան հավի թոքից և խաղողից

 

Այսպիսով, երբ խաղողը տապակվել է, վրան կոնյակ ենք լցնում և վառում: Բոց է դուրս գալու, մի վախեցեք :) Սպասում ենք մինչև սպիրտը լրիվ կայրվի:

Պոկում ենք ռուկոլան և մարոլի տերևները, լցնում դրանք մատուցման ափսեի  մեջ, այնուհետև վրան ավելացնում թոքն ու խաղողը և համեմում սոուսով:

Սոուսի համար պետք է խառնել ձիթապտղի յուղը, քացախն ու մեղրը, ձեռքի հարիչով՝ վենչիկով լավ խառնել և ավելացնել աղն ու պղպեղը:

Ահա և վերջ

Բարի ախորժակ

 
  Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

  Բարի ախորժակ