Նախուտեստ ա-լյա մութաբալ

Ողջույն ընկերներ

Պատահաբար աչքովս մի շատ հետաքրքիր բաղադրատոմս ընկավ՝ շատ հեշտ պատրաստվող և առաջին հայացքից գրավիչ:

Այն ոչ մի անուն չուներ, այնպես որ անվանումն ինքս ընտրեցի, քանի որ, բացառությամբ որոշ բաղադրիչների, նախուտեստը նման է մեզ այնքան ծանոթ մութաբալին:

Անպայման պատրաստեք և զարմացրեք տանեցիներին ու, ինչու չէ, նաև հյուրերին:

 

Եվ այսպես, մեզ անհրաժեշտ է.

 

Նախուտեստ ա-լյա մութաբալ

Բաղադրիչները՝

Դդմիկներ – 3 հատ

Ընկույզ – 100 գր

Սխտոր – 2 ոչ մեծ պճեղ

Քամած մածուն – 4-5 ճ. գդ.

Աղ՝ ըստ ճաշակի

Բուսայուղ – 2 ճ. գդ. (տապակելու համար)

Աղացած կարմիր պղպեղ -  վրան ցանելու համար

 

Նախուտեստ ա-լյա մութաբալ

Պատրաստման եղանակը

Առաջին հերթին չոր թավայի մեջ տապակենք ընկույզը՝ մինչ ոսկեգույն դառնալը: Թողնում ենք, որ այն սառչի և դանակով լավ մանրացնում ենք: Կարևող եք սա ավելի արագ անել. դրա համար ընկույզը լցնում ենք տոպրակի մեջ, թեթև հավասարացնում և գրտնակով վրայով անցնում, ինչպես անում ենք խմոր բացելիս:

Ինչից հետո խոշոր քերիչով անցկացնում ենք դդմիկները (պետք չի կեղևը մաքրել) և ուղարկում ենք ուղիղ բուսայուղով թավայի մեջ:

Այն դնում ենք կրակին և, պարբերաբար խառնելով, շոգեխաշում դդմիկները՝ մինչ ամբողջ հեղուկը կգոլորշիանա: Վերջում համեմում ենք աղով:

Նախուտեստ ա-լյա մութաբալ

Թողնում ենք, որ զանգվածը սառչի և վրան լցնում ենք ճզմած սխտորը, մածունն ու ընկույզը: Լավ խառնում ենք:

Նախուտեստը տեղափոխում ենք մատուցման ափսեի մեջ, վրան կարմիր պղպեղ ցանում և 1 ճ. գդ. բուսայուղ լցնում:

 

Ահա և վերըջ, ընդամենը 10 րոպեում մեր համեղ նախուտեստը պատրաստ է:

 

Ամենայն բարիք և բարի ախորժակ


Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

baro axorjak, xohanoc, baxadratoms, baxadratomser, baghadratoms, baghadratomser, բարի ախորժակ, բառի ախորժակ, բաղադտատոմ, բաղադրատոմսեր, խոհանոց