

Տորթ – աղցան սմբուկով և մսով
Տորթ - աղցան սմբուկով և մսով
Ողջույն ընկերներ
Այնքան համեղ ուտեստներ կարելի է պատրաստել, երբ ձեռքի տակ սմբուկ ունեք: Օրինակ՝ այսօր ուզում եմ ձեզ հետ կիսվել անսովոր բաղադրատոմսով. տոնական տորթ-աղցան սմբուկով և մսով:
Անպայման պատրաստեք այս համեղ և կշտացնող աղցանն ու զարմացրեք ձեր հյուրերին:
Բաղադրիչները
Սմբուկ – 5 հատ
Աղացած տավարի միս – 500 գր.
Սոխ – 1 հատ
Համեմ – կես կապ
Քամած մածուն – 100 գր.
Թթվասեր – 100 գր.
Սխտոր – 1 պճեղ (ըստ ցանկության)
Աղացած սև պղպեղ – 1/3 թ. գդ.
Աղացած կարմիր պղպեղ – 1/3 թ. գդ.
Աղ՝ ըստ ճաշակի
Տորթ - աղցան սմբուկով և մսով
Պատրաստման եղանակը՝
Խորովում ենք չկլպած ամբողջական սմբուկները գազօջախի վրա կամ վառարանի մեջ:
Մաքրում ենք դրանք և մանր կտրատում:
Մանրացնում ենք սոխն ու բուսայուղի մեջ տապակում՝ մինչև թեթեև ոսկեգույն դառնալը:
Ավելացնում ենք տավարի ֆարշը, լցնում 100 մլ ջուր, լավ խառնում ենք , որ ֆարշը դառնա համասեռ, փակում ենք կափարիչն ու եփում մինչ պատրաստ լինելը՝ պարբերաբար խառնելով:
Ինչից հետո բացում ենք կափարիչը, շարունակում եփել մինչ հեղուկն ամբողջությամբ կգոլորշիանա: Վերջում համեմում ենք սև, կարմիր պղպեղներով և աղով:
Թողնում ենք, որ ֆարշը մի փոքր սառչի:
Թասի մեջ խառնում ենք քամած մածունն ու թթվասերը, 3-4 ճ. գդ ջուր լցնում, որպեսզի սոուսը շատ թանձր չստացվի, մի քիչ աղ անում և ավելացնում ճզմած սխտորը:
Իսկ հիմա հավաքենք աղցանը:
Դրա համար կօգտագործենք թխելու համար նախատեսված ֆորմայի շարժական բորտը. այդպես տորթ-աղցանի կողքերն իդեալական հարթ կստացվեն:
Առաջին շերտով դնում ենք կտրատված սմբուկը, համեմում այն: Երկրորդ շերտը աղացած միսն է, ապա սոուսը: Տորթի վերևի մասը զարդարում ենք մանր կտրատված համեմով:
Ահա և վերջ, աղցանը պատրաստ է:
Ամենայն բարիք և բարի ախորժակ:
Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:
Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:
Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում


Այս բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Kisvir.am հարթակի ադմինիստրացիայի տեսակետների հետ


Stay connected