Hydrafacial. ապարատային բյութի պրոցեդուրա, որը միանգամից խորը մաքրում, խոնավացնում և երիտասարդացնում է մաշկը:

Այսինքն՝ մեկ պրոցեդուրայի ընթացքում մաշկը միաժամանակ և՛ էֆեկտիվորեն մաքրվում է, և՛ տարաբնույթ շիճուկների շնորհիվ ակտիվ խոնավանում:

 

Hydrafacial-ը լուծում է միանգամից մի քանի խնդիր.

📌 «Անտեսանելի» է դարձնում փոքր կնճիռներն ու լայնացած ծակոտիները

📌 Բարելավում է մաշկի գույնը

📌 Օգնում է պիգմենտացիայի դեմ պայքարում

📌 Օգնում է վերականգնել մաշկն արևի ակտիվ ճառագայթների ազդեցությունից

 

Hydrafacial-ն իմ ամենասիրելի բյութի պրոցեդուրաներից մեկն է, ու դա ունի մի քանի հիմանվոր պատճառ.

Նախ դրա ազդեցությունը երևում է միանգամից՝ առաջին իսկ այցից: Ասեմ ավելին՝ շատ հաճախ 1 պրոցեդուրան լիովին բավական է (Խոսքը, իհարկե, չի վերաբերվում ակնեի և պոստեկնեի դեմ պայքարին)

Սա մաշկը խորը մաքրելու անցավ միջոց է, որը չունի վերակագնման շրջան

Պրոցեդուրան կարելի է անել տարվա ցանկացած եղանակին

Պրոցեդուրան տևում է 40-50 րոպե

 

Իրականում ես այց պրոցեդուրան կրկնում 2-3 ամիսը մեկ անգամ:

 

Առհասարակ Hydrafacial-ը նախատեսված է մաշկի ցանկացած տեսակի համար: Պարզապես կախված տեսակից և խնդրից՝ ընտրվում են համապատասխան շիճուկները:

 

Այս պրոցեդուրան հիանալի է, եթե դուք ունեք.

✔️ Չոր, ջրազրկված մաշկ

✔️ Իր առաձգականությունը կորցրած մաշկ

✔️ Պոստակնե

✔️ «Մոխրագույն», իր փայլը կորցրած մաշկ

✔️ Յուղոտ մաշկ

✔️ Լայնացած ծակոտիներ

✔️ Պիգմենտացիաներ

✔️ Ոչ խորը կնճիռներ

 

Առհասարակ համացանցում կարելի է գտնել նյութեր, որոնցում պրոցեդուրան խորհորդ են տալիս նաև ակնեի ժամանակ, բայց նախքան դա անելը ես խորհուրդ եմ տալիս անպայման խորհրդակցել մաշկաբանի հետ:

 

Դե ինչ, այսօր այսքանը 😉

Չմոռանաս հետևել Kisvir.am -ի ինստագրամյան կամ ֆեյսբուքյան էջերին, որ ոչինչ բաց չթողնես։